Այսօր՝ 15 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իշխանությունը մանր ժուլիկություն է անում․ ջուրը թանկանում է

ՀՀ կառավարության երեկվա նիստում գործադիրը որոշեց 1,1 միլիարդ դրամ սուբսիդիա տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որպեսզի սպառողների համար 2024 թվականին խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։

Առաջին հայացքից տպավորություն է, որ Կառավարությունը դրական քայլ է արել սպառողի համար, բայց մասնագետները լուրջ խնդիրեն տեսնում այստեղ։

Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները միտումնավոր են այս հարցը ներառել չզեկուցվող որոշումների մեջ․

«Քանի որ կա արտահերթ ընտրությունների հավանականություն, իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հանրային դժգոհությունը չմեծացնեն, առանց այն էլ այս դժգոհության բարձր մակարդակում։ Ի՞նչ ենարել նրանք․ ավելի վտանգավոր քայլ են արել։ Մի կողմից ջրի սակագինը 25 դրամով բարձրացնում են՝ 180-ից դարձնելով 205 դրամ, բայց միևնույն ժամանակ, որպեսզի մարդն իր վրա չզգա, Կառավարությունն ասում է՝ ես 1,1 միլիարդ սուբսիդիա եմ հատկացնում։ Որտեղի՞ց է հատկացնում։ Կամ մարդուց հարկը հավաքագրում, հետո տանում այդ մարդուն խաբելով, մի օղակ ավելացնելով վճարում է կատարում բնակչի փոխարեն կամ լրացուցիչ պարտք է ներգրավում։

Քանի որ պարտքերը Հայաստանի Հանրապետության չունեն որևէ հիմնավորվածություն ու չունեն որևէ ներդրումային ծրագիր, որով կարճաժամկետ եկամուտ կապահովվի, դուրս է գալիս,որ քաղաքացու այսօրվա վճարվելիք գումարը հետաձգում էպարտքի միջոցով։

Այսինքն՝ այսօր քաղաքացին վճարում է 205 դրամ, բայց անմիջապես իր գրպանից 205 դրամ դուրս չի գալիս, ապագայում պարտքի փակման տեսքով է դուրս գալու՝ հերկերով, այլ միջոցներով ու գործիքակազմով։ Հետևաբար իրենք նորից մանր ժուլիկություն են իրականացնում, իրականում ՀՀ քաղաքացու վրա ավելանում է գումարը, բայց վճարման ժամկետը հետաձգվում է, այլ բան տեղի չի ունենում»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նման որոշման հետևանքով տարեվերջին պետական պարտքը նորից աճելու է։

«Երբ բյուջեի եկամուտները 350 միլիարդ դրամ ավելացրեցին, անհնար էր դա կատարել ներկա տնտեսական այմաններում։ Մենք հայտարարել էինք, որ կամ հարկային դրույքաչափերը պետք է ավելացնեն, կամ համընդհանուր գնաճ պետք է տեղի ունենա, իսկ գնաճի ամենահասարակ ու հեշտ տարբերակը, որի կարգավորումը պետության ձեռքում է գտնվում, դրանք այդ 3 միջոցներն են՝ ջուր, էլեկտրաէներգիա, գազ, այնուհետև վառելիքային համակարգ կմտնեն և այլն։

Տվյալ պարագայում ջրի սակագաինը 180 դրամից 205 դրամ են դարձնում, որտեղ 4 դրամը միայն ավելացված արժեքի հարկն է։ Գումարած շահութահարկ և այլն։ Այս պահին իրենք հարկատուի գրպանից լրացուցիչ հարկ են ավելացնում, որպեսզի իրենց պլանը կատարեն, բայց դա կատարում են պետական պարտքի ավելացման հաշվին։ Այնպես որ սպասեք, որ տարեվերջին նաև պետական պարտքն է ավեացած լինելու»,- եզրափակեց Նաիրի Սարգսյանը։

Նարեկ Խաչատրյան

Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը. հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին, ու չկար ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը Փոխվարչապետը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունների հարցը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Խաղաղությունը կոփվում է միայն բանակով․ Արմեն Մանվելյան Ես այն մարդկանցից եմ, ով չի վախենում սեփական ունեցվածքը և անձը վտանգելուց և շարունակում է սեփական ժողովրդին ճշմարտությունն ասել․ Մհեր Ավետիսյան «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան Վարդապետյանն ու Քյարամյանը լավագույն իրավաբանների մեջ մտնո՞ւմ են․ հարց՝ Մանասյանին Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Այո, այդ պրոբլեմը հենց դու ես, քանի որ պետական ապարատ աշխատացնել չես կարողանում․ Աննա Կոստանյան Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Մեր քաղաքացիներն արդեն տասնյակ տարիներ է ամեն օր բախվում են անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների և նրանց կամայականությունների հետ․ Մհեր Ավետիսյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ում կառուցել են կանաչ էներգիայի աղբյուր աղբանոցում Եթե ​​համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Ազգերի լիգա․ Դանիա-Իսպանիա. օրվա մյուս հանդիպումները Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան Կուբանի և Ազովի ծովի վրա գիշերը ոչնչացվել է 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ Ողբամ երկիրս, որ ամբողջ ուժով հայրենավաճառի միրուք ա քննարկում․ Աննա Կոստանյան Կենտրոնում և Արաբկիրում գույքահարկը կկազմի 700 հազար դրամ․ Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ) Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են