KredEx. ժամանակն է պատրաստվելու` մասնավոր տանը արևային մարտկոցների տեղադրման հայտերի ներկայացմանը
Այս գարնանը KredEx-ը էստոնիայում կբացի փոքր տների վերանորոգման նոր հայտերի փուլ, որով հնարավոր է նաև փոքր տների համար արևային պարկերի կառուցման աջակցություն ստանալ, -գրում է postimees.ee-ն:
Փոքր տների վերակառուցման համար KredEx դրամաշնորհի նպատակն է դրանց համապարփակ վերակառուցումը, էներգաարդյունավետության ապահովումը, ներսի կլիմայի բարելավումը, էներգիայի ծախսերի նվազեցումը և էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրման խրախուսումը: Չնայած KredEx-ը չունի առանձին արևային ծրագիր մեկ ընտանիքի տների համար, բայց փոքր տների համար արևային վահանակներ կարելի է ձեռք բերել որակյալ վերանորոգման դրամաշնորհի միջոցով:
Ըստ վերականգնվող էներգիայի լուծումների Ampere ընկերության զարգացման ղեկավար Միխայիլ Կորբի` արևային մարտկոցները հարմար են մասնավոր տների մեծ մասի համար, անկախ նրանից` դրանք տեղադրված են տանիքում, թե գետնին:
«Արևային պարկի ստեղծման պայմանը, որպես կանոն, կրող տանիքի կառուցվածքի բավարար ամրության և տանիքի համապատասխան նյութի առկայությունն է, այսինքն թիթեղը, քարը կամ ավելի նոր` էտերնիտը։ Բացի այդ, այսօր շուկայում կան բազմաթիվ տարբեր լուծումներ, ինչպիսիք են վահանակները, որոնք կարող են ինտեգրվել տանիքին և վահանակներ, որոնք կարող են կպչել տանիքի առկա նյութին», — արևային մարտկոցների հնարավորություններն է բացատրել Կորբը:
Արևային մարտկոցների աշխատանքը կախված է մի քանի գործոններից, ներառյալ` արևի լույսի ինտենսիվությունը, եղանակը, տանիքի ուղղությունը, թեքությունը և հնարավոր ստվերները: «Չնայած Եղանակը Էստոնիայում երբեմն կարող է ամպամած լինել, բայց արևային մարտկոցները գրեթե միշտ կարող են արտադրել այնքան էներգիա, որ մասնավոր տունը կարող է սպառել ինքնարտադրվող էներգիան տարվա վեցից ութ ամիսների ընթացքում, այլ ոչ թե այն գնել ցանցից», — ասել է Ampere-ի զարգացման մենեջերը: Նա նաև հավելել է, որ պահեստավորումը շատ ավելի մատչելի է դարձնում ձմեռային էներգիայի հաշիվները, քանի որ կառավարման համակարգը կարող է դատել, թե ե՞րբ է ձեռնտու էներգիա գնել ցանցից և երբ այն վաճառել:
«Elektrilevi-ի կայքում հեշտ է ստուգել, թե արդյո՞ք հնարավոր է արևային մարտկոցներից էներգիա վաճառել ցանցին որոշակի տարածքում: Եթե տվյալ տարածքում արտադրական հզորությունը շատ է, և, ըստ Elektrilevi-ի, հնարավոր չէ այն վաճառել ցանցին տվյալ տարածքում, ապա հնարավոր է էներգիա արտադրել սեփական կարիքների համար` միայն անհրաժեշտության դեպքում»,- պարզաբանել է Կորբը:
Ampere-ի զարգացման մենեջերը բացատրել է, որ արևային մարտկոցներով արտադրվող ողջ էլեկտրաէներգիան, որը չի կարող միաժամանակ սպառվել տեղում, սկզբում պահվում է էներգիայի պահեստավորման կայանում, և երբ այն լցվում է, ավելցուկը վաճառվում է ցանցին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]