Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարամուշիր կղզում, որը Կուրիլյան կղզիների Մեծ շղթայի հյուսիսային խմբի կղզիներից մեկն է, արթնացել է Էբեկո հրաբուխը։ Մոխրի արտանետումը կազմել է մոտ 2,5 կիլոմետր, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը՝ հղում կատարելով Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ռուսական ինստիտուտին։
«Էբեկո հրաբխի մոխիրը հասել է ծովի մակերեւույթից 2,5 կիլոմետր բարձր»,- նշվել է հաղորդագրությունում։
Ինստիտուտում նշել են, որ արտանետված մոխրի տարածումը կազմել է յոթ կիլոմետր դեպի հրաբխից հարավ-արեւելք։
Հրաբխի արթնացման հետեւանքով շրջանում մտցվել է ավիացիոն վտանգի նարնջագույն կոդ, քանի որ ստեղծված իրավիճակը կարող է սպառնալիք ներկայացնել ցածր թռչող ինքնաթիռների համար։