«Մարտեր՝ առանց կանոնների». Պուտինը խոսել է միջազգային տնտեսության մեջ տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանը կոչ է անում միավորել ջանքերը համաշխարհային տնտեսության մեջ արդարությունը վերականգնելու համար և հրաժարվել «մարտեր՝ առանց կանոններից»: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Դուշանբեում անցկացվող Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների հարցերով խորհրդակցության ժամանակ, գրում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Ցավոք, աշխարհում իրական առևտրային պատերազմներ են սկսվում: Փաստացի առանց կանոնների մարտեր են տեղի ունենում՝ ոչ շուկայական մեթոդներով վախեցնելով ու հեռացնելով մրցակիցներին: Եվ հիմա առավել քան երբևէ պահանջվում են մեր հավաքական ջանքերը՝ այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, արդար տնտեսական փոխգործակցության նորմեր սահմանել: