Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի արտասահմանյան դաշնակիցներին օգնության մասին օրինագծի բովանդակությանը, որը ներառում է Թայվանը. դա խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը: Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի պետխորհրդի Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենլյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին։
«ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան օրինագծի կետերը, որոնք ներառում են Թայվանը, լրջորեն խախտում են «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, սխալ ազդակ են ուղարկում Թայվանի անկախությանը կողմ անջատողական ուժերին. մենք կտրականապես դեմ ենք դրան», - Չժու Ֆենլյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում «իրական գործողություններ ձեռնարկել՝ կատարելու իր խոստումը` չաջակցել Թայվանի անկախությանը և դադարեցնել Թայվանին ցանկացած միջոցներով զինելը»: