ՌԴ-ի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը կկայանա Սոչիում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպումը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա օգոստոսին Սոչիում, հայտնել է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չեբոտարեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ընթացիկ տարվա օգոստոսին Սոչիում նախատեսվում է բարձր մակարդակի հանդիպում երեք երկրների նախագահների միջեւ»,-ասել է նա Թեհրանում ընթացող «Իրանն ու Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունն ու հեռանկարները» համաժողովի բացմանը: