ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիբրիդային հարձակումների համար ՆԱՏՕ-ի մեղադրանքները Ռուսաստանին ապատեղեկատվություն են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մայիսի 2-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում մեղադրել է Ռուսաստանին անդամ երկրների դեմ հիբրիդային հարձակումների համար։
«Հյուսիսատլանտյան դաշինքը և առանձին անդամ երկրների ղեկավարությունն անում են այն, ինչ անում են լավագույնս՝ ապատեղեկատվություն, հակառուսական հիստերիայի մակարդակի բարձրացում, որպեսզի արդարացնեն Եվրոպայի ռազմականացման աննախադեպ մասշտաբները»,- ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ կայքը։