Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 7-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Քուվեյթի էմիր Շեյխ Մեշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը:
Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, որի համատեքստում էլ Էրդողանը կարևորել է Քուվեյթի ունեցած դիրքորոշումը՝ այն է Իսրայելի կողմից իրականացվող գործողություններին դեմ լինելը, հայտնում է ermenihaber-ը
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ տնտեսական և առևտրական հարաբերություններին: Էրդողանն ու Սաբահը քննարկել են առկա առևտրաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու նպատակով իրականացվելիք քայլերը:
Ընդգծվել է նաև փոխադարձ ներդրումների կարևորությունը: