Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քուվեյթի էմիր շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը հայտարարել է Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) ցրելու և սահմանադրության որոշ դրույթների կասեցման մասին։
«Քուվեյթի քաղաքական դաշտում պառակտումները հասել են այնպիսի մակարդակի, որ մեզ այլեւս թույլ չի տալիս լռել: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի լավագույն շահերն ապահովելու համար, ուստի ստիպված ենք ցրել Ազգային ժողովը և կասեցնել սահմանադրության որոշ հոդվածներ»,- ասել է Մաշաալը:
KUNA գործակալությունը հայտնել է, որ խորհրդարանի լիազորությունները ժամանակավորապես կփոխանցվեն էմիրին և նախարարների կաբինետին։