Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամ Ժիրայր Շաքարյանը, որին ոստիկանները այսօր ասֆալտի վրայով քարշ տալով ձերբակալելիս մարմնական վնասվածք են պատճառել, ոստիկանության բաժնից շտապ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել ՀՀՄ կուսակցության անդամներին, որոնք խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում:
Բացի Ժիրայր Շաքարյանից ևս կան տուժածներ։