Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ
Մայիսի 17-ը Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության օրն է, որը կապված է 1865 թվականի մայիսի 17-ին Հեռահաղորդակցության միջազգային միության ստեղծման հետ։
Այսօր Հեռահաղորդակցության միջազգային միությունը Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գործակալություններից է և համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների տարածման ուղղությամբ և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։
Այս գործակալությունը ստեղծվել է այն գիտակցությամբ, որ ժամանակակից հեռահաղորդակցության տեխնոլոգիաները նպաստում են ՄԱԿ-ի գլոբալ նպատակների իրականացմանը, իսկ հեռահաղորդակցությունը մարդկության հետագա զարգացման և առկա խնդիրների լուծման հիմքեր ու հնարավորություններ ստեղծող ոլորտ է։
Հայաստանն էլ Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է, և Ucom-ը որպես Հայաստանում գործող հեռահաղորդակցության ընկերություն իր բաժանորդներին է առաջարկում կապի ծառայություններ և որակյալ ու արագ ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև բաժանորդների կողմից շատ պահանջված փաթեթային լուծումներ։
«Ucom-ը Հայաստանում բազմաթիվ բաժանորդներ ունի, և այս պահին մենք ակտիվորեն ընդլայնում ենք մեր ցանցը, որպեսզի երկրի բոլոր անկյուններում մեր հայրենակիցները կարողանան բարձրորակ ինտերնետ կապից օգտվել։ Սա մեծ պատիվ է մեզ համար և մեծ պատասխանատվություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր բաժանորդների մեծ մասն ընտրում է օգտվել մեր ծառայություններից փաթեթային տարբերակով՝ վստահելով մեզ թե՛ բջջային կապի, թե՛ ֆիքսված ինտերնետի և թե՛ հեռուստատեսության հարցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ Ucom ընկերությունն իր ռազմավարությանը համաձայն ընդլայնում է Հայաստանում և՛ ֆիքսված, և՛ բջջային ցանցը։ Մասնավորապես, անցած և ընթացիկ տարիների ընթացքում ֆիքսված ցանցը գործարկվել է 6 նոր բնակավայրերում։ Ցանցի ընդլայնման և արդիականացման համար ընկերությունը համագործակցում է աշխարհում առաջատար Nokia ընկերության և այլ միջազգային գործընկերների հետ, իսկ նոր ու ժամանակակից հեռուստատեսության լուծումները ներդրվում են միջազգային MediaKind ընկերության հետ համագործակցությամբ: