Այսօր՝ 15 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա գլխավորած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը վերջին օրերին բավականին հետաքրքրական և ուշադրության արժանի արդյունքներ արձանագրեցին: Խոսքն, իհարկե, հասարակության ամենատարբեր շերտերի, այդ թվում՝ կոնկրետ մասնագիտության ներկայացուցիչների մեծ խմբերի հետ հանդիպումների մասին է: Վերջին օրերին Բագրատ Սրբազանը հանդիպումներ ունեցավ բժիշկների, դասախոսների ու գիտնականների, արվեստի ու մշակույթի գործիչների, իրավաբանների, ռազմական գործիչների և զինվորականների հետ: Որոշակի առումով կարելի է ասել, որ երեկ էլ Բագրատ Սրբազանը յուրօրինակ «հանդիպում» ունեցավ Կիրանցը իշխանության հրահանգով բլոկադայի ենթարկող ոստիկանության բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Թեպետ, նման մի հանդիպում արդեն եղել էր օպերայի բլոկադայի՝ փաշինյանական ոստիկանության «փառահեղ» հատուկ գործողության ժամանակ: Սա՝ բոլորի պրկված նյարդայնությունն ու ընդհանուր միջավայրը թեթևակի լիցքաթափելուն միտված բարի կատակ որպես: Թեպետ, ոստիկանության հետ սրբազան հոր «հանդիպումներն» էլ որոշակի դիտարկումների լավ առիթ են: Բայց վերադառնանք «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանի վերջին օրերի դահլիճային ու բացօթյա հանդիպումներին: Քաղաքական առումով, իհարկե, առաջինը պետք է առանձնացնել Հայաստանում գործող շուրջ 40 կուսակցությունների, քաղաքական շարժումների, ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումը: Այն, իր տեսակով, իհարկե, բացառիկ էր:

Հենց միայն այն իրողությունը, որ շուրջ չորս տասնյակ ամենատարբեր կուսակցությունների, ուժերի ներկայացուցիչներ արձագանքել էին հանդիպելու վերաբերյալ Բագրատ Սրբազանի առաջարկությանը, ինքնին խոսուն է: Դա, այսպես ասենք, ցուցիչ է: Ընդ որում, բոլոր մասնակիցները, որքան կարելի էր պատկերացում կազմել հանդիպմանը հաջորդած (հասկանալի պատճառներով հանդիպման քննարկումային մասը դռնփակ անցավ) մեկնաբանություններից, համակարծիք են թե՛ օրվա իշխանությանը հեռացնելու, թե՛ հնարավոր անցումային կառավարության ձևավորման ու դրա հավանական ղեկավարի հարցերում: Ամենաուշագրավն այն է, որ կուսակցությունները, որոնց մի մասի կոնկրետ ներկայացուցիչներ առանձին-առանձին ոչ մի պարագայում միմյանց հետ գուցե «բարև-բարլուս» չէին փոխանակի, Բագրատ Սրբազանի առաջարկությամբ նստեցին նույն սեղանի շուրջ: Հայաստանի գոնե վերջին տասնամյակների պատմության մեջ դժվար է հիշել մեկ այլ նման իրադարձություն, չնայած փորձեր եղել են:

Ընթացքում, իհարկե, չի բացառվում, որ կլինեն ընթացքից շեղվողներ, «նախկին-ներկա-ապագա» անողներ, վերմակն իրենց վրա քաշողներ: Բայց երևույթն ինքնին, որպես առաջին քայլ, շատ հետաքրքիր էր: Ինչ վերաբերում է մյուս հանդիպումներին, ապա «Նեմեսիսի» գործողության հուշակոթողի մոտ դասախոսների, գիտնականների հետ հանդիպումը ևս յուրօրինակ բովանդակային նրբերանգ ուներ: Հավաքվածների մեծ մասը մարդիկ էին, որոնք հայտարարությամբ պահանջում են կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հանդիպման պահին այդ պահանջին միացել էր 150 դասախոս: Արվեստի ու մշակույթի գործիչների հետ հանդիպումն էլ էր հատկանշական: Երբեք ամենատարբեր ուղղվածության, հայացքների բավականին լայն տարբերությամբ գրող, նկարիչ, արվեստաբան, երգիչ, քանդակագործ դեռ նման մեծ քանակությամբ մեկ տեղում չէր ժողովվել: Հատկանշական է, որ հանդիպումից անմիջապես հետո կամ, ավելի ճիշտ, հենց հանդիպման ընթացքում դրսևորված նախաձեռնությամբ, արվեստի ու մշակույթի մի քանի տասնյակ գործիչներ ինքնաբուխ ու տպավորիչ երգեցիկ ակցիա իրականացրեցին կառավարության շենքի մոտ:

Անհնար էր առանց խղճահարության ու դրան միախառնված հեգնանքի կամ ծիծաղի հետևել, թե մի քանի տասնյակ արվեստագետների սիմվոլիկ «պատը» տեսնելով՝ ոստիկաններն ինչպես էին վահաններն ու դագանակները վերցրած վազում, որպեսզի կառավարության շենքի առաջ «պատ» կազմեն: Նախաձեռնությունն, ի դեպ, շարունակվեց նաև հաջորդ օրը, երբ արվեստի ու մշակույթի գործիչները որոշեցին մեկնել Կիրանց, բայց պարզվեց՝ այնտեղ արդեն ոստիկանությունը «պատնեշային» դեսանտ է իջեցրել՝ երդվելով, որ ոչ մի գնով թույլ չի տա հայ մարդկանց... հանդիպել Կիրանցում ապրող հայ մարդկանց: Նմանապես կարելի է առանձնացնել պահեստազորի կամ պաշտոնաթող սպաների (այն ևս դռնփակ անցավ), ապա նաև իրավաբանների հետ հանդիպումները: Վերջինը բաց հանդիպում էր, ու բոլորը տեսան, որ Հայաստանի արդի իրավագիտության բնագավառի գրեթե բոլոր անվանի, ծանրակշիռ ու հայտնի դեմքերը եկել էին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:

Հավելենք, որ շարժման ծավալմանը զուգընթաց, ինչպես հայտնի է, ձևավորվել է «Հինգ իրավապաշտպաններ» մասնագիտացված խումբ, որի ներկայացուցիչներն իրավական օգնություն են ցուցաբերում իշխանությունների հրահանգով բերման ենթարկվող, ձերբակալվող հարյուրավոր ակտիվ հայրենակիցների: Ըստ որում, չնայած խումբը կոչվում է «Հինգ իրավապաշտպաններ», բայց, ինչպես ընդգծում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ այդ գործին միացել է ավելի քան 30 այլ փաստաբան: Սրանք բոլոր դետալներ են, որոնք ընդգծում են մի շարք կարևոր նրբություններ: Ամենից առաջինը՝ այս մանրամասնությունները պարզորոշ հուշում են, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը ոչ թե պարզապես ծավալվում է, այլ ընդլայնվում է որակապես, ստանում է հանրության ամենատարբեր շերտերի, մասնագիտական տարբեր խմբերի աջակցությունը և հավանությունը:

Չենք վարանի ասել՝ հասարակության սերուցքի աջակցությունն ու հավանությունը: Սա գործնականում ապահովելու է այն հենքը, որն այլ կերպ կարելի է բնորոշել որպես հանրային լայն միակամություն, միասնություն, որը հանրագումարում պետք է որ բերի Սրբազանի ասած՝ «լայն հաշտությանը»՝ հանուն հայրենիքի գոյության, ինչպես և ստի, կեղծիքի, նվաստացման հանդեպ հստակ անհաշտությանը: Առաջադրելով ստի ու կեղծիքի, ազգային նվաստացման և ուղղակի պետության կործանմանը տանող իշխանությունից ձերբազատվելու նպատակ՝ Բարգրատ Սրբազանն ու այս դեպքում՝ շարժման նախաձեռնողները իրենց հաշիվ տվել էին, որ 1 հանրահավաքով կամ քաղաքացիական ակտով դա չի լինելու: Ընթացքը ցույց է տալիս, որ նրանք որոշակի հաշվարկներ ունեին պայքարի որոշ տևականության հետ կապված:

Մյուս կողմից՝ առաջադրելով հասարակական լայն հաշտության զուգահեռ նպատակ՝ Բագրատ Սրբազանը, հասկանալի է, հանրության ակտիվ հատվածի և, բնականաբար, ՀԱԵ համախոհ հոգևորականների աջակցության պայմաններում ընտրել է բավականին դժվար, բայց և հետաքրքիր ճանապարհ: Ու այն, դատելով ընթացքից, կարողանում է հաղթահարել: Ըստ էության, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից տանում է այն «հողերը», որոնց վրա խարսխված է նրա իշխանությունը, որի միջոցով էլ Փաշինյանը մեր ոտքերի տակից փորձում է տանել մեր հողերը: Փաշինյանի «գործիքը» հասարակության մեջ ատելություն ու պառակտում սերմանելն է, Բագրատ Սրբազանը խոսում, քարոզում և բացատրում է սիրո, ճշմարտության, հաշտության, միավորման նշանակության մասին: Ի լրումն, Բագրատ Սրբազանը կարողացել է բավականին արդյունավետ կերպով Փաշինյանին զրկել նրա մյուս «գործիքից»:

Այսօր, կրկնենք, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն է ձևավորում քաղաքական օրակարգ, ստեղծում իրադարձություններ, զուգահեռաբար՝ գրավելով նաև հիմնական լրահոսը: Այդ ամենի գործնական արդյունքները պետք է որ չուշանան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատբանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր Andron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն Մինչև 21։00-ն ջուր չի լինի Ալիևի հայտարարությունները կարող են խանգարել COP29-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահելիությունը. Բորել Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Պարագլուխը հետևողական և համակարգված կերպով պետություն չունենալու ինֆորմացիոն ֆոն է ստեղծում. Դավիթ Սարգսյան Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերը Աճ, որը բոլորովին էլ դրական չէ Փաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ե՞րբ կվերականգնվի գազամատակարարումը՝ դեպի ՀՀ Թրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվում Երբվանի՞ց 150.000 փախստական մարդու տուն դառնալու հարցը, ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը դարձան պատմական Հայաստանի պահանջներ․ Մենուա Սողոմոնյան Պրեմիերա. Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի քավեր տարբերակը «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հայտարարած կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար դիմել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 51 ուսանող Քրիստինե Խ․-ն հիվանդանոցում մահացել է ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում Բիթքոյնը հերթական ռեկորդն է սահմանել Պլանային անջատումներ են սպասվում Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնել Նախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը․ Չալաբյան Ասա իրական, թե պատմական Հայաստանի քաղաքացին ես դու, ասեմ 2025-ի բյուջեն քեզ համար է, թե ոչ․ Արմեն Մանվելյան Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ» «Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ» Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ» «Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ» Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ» Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ» ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ» Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ» Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ)