Այսօր՝ 15 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների միջև առճակատումն էլ ավելի մեծ կարևորություն է հաղորդում այլընտրանքային հաղորդակցության ուղիների ստեղծմանը։ Մի կողմից՝ Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանով անցնող տրանսպորտային ծրագրերի համար, իսկ մյուս կողմից էլ՝ հութիների հարձակման պատճառով Կարմիր ծովով անցնող ծովային ճանապարհի համար անվտանգային ռիսկեր են առաջացել։ Ուստի, Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպային կապող նոր տրանսպորտային միջանցքների ստեղծման անհրաժեշտություն է առաջ եկել։ Ու այս համատեքստում տարբեր նախագծեր են առաջ քաշվում, որոնց մի մասի կյանքի կոչման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։

Օրինակ՝ Հնդկաստանը փորձում է իրականացնել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որն անցնելու է Իրանով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը Իրանի հետ համագործակցող երկրներին սպառնում է պատժամիջոցներով, օրերս՝ փաստացի Իրանի նախագահի հետ տեղի ունեցած ողբերգության նախօրեին, Հնդկաստանը Օմանի ծոցի ափին գտնվող «Չաբահար» նավահանգստի կառավարման մասին երկարաժամկետ համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ: Համաձայնագիրը ենթադրում է, որ Հնդկաստանը ներդրումներ է կատարելու նավահանգստին հարող տարածքում ենթակառուցվածքները զարգացնելու համար, որի արդյունքում պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն բեռնափոխադրումների իրականացման համար։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը նոր դինամիկա կհաղորդի Հնդկաստանի կապերին Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիայի մյուս երկրների հետ։ Այդպիսով, Հնդկաստանը կկարողանա շրջանցել իր հակառակորդ Պակիստանին, որտեղ ակտիվ ներդրումներ է կատարում մրցակից Չինաստանը և գործարկում է «Գվադար» նավահանգիստը։ Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանն իր վրա կվերցնի արտասահմանյան նավահանգստի կառավարումը։

Նյու Դելին նաև ակնկալում է, որ նախագիծը կբարելավի կապերը «ՀյուսիսՀարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը մշակվում է Իրանի և Ռուսաստանի հետ: Գործի է դրվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի հետ «Չաբահար» նավահանգստի ինտեգրման նախագիծը։ Բայց ուշագրավ է, որ, որպես «Հյուսիս-Հարավ» միջանցքի հիմնական ուղի, նշվում է Ադրբեջանը, որի տարածքով էլ այն պետք է անցնի։ Այնինչ, այս նախագծում Հայաստանի կարևորությունն այնքան էլ չի ընդգծվում։ Հայաստանյան վերլուծական շրջանակներում միայն քննարկվում է «Չաբահար» նավահանգստով դեպի Հնդկաստան ու մյուս կողմից՝ դեպի Եվրոպա գնացող տրանսպորտային հանգույցում կարևոր տեղ զբաղեցնելու հարցը, սակայն այդպես էլ կոնկրետ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ճիշտ է, Հայաստանը փորձում է օպերատորական կետ բացել «Չաբահար» նավահանգստում, սակայն միայն դա բավարար չէ։ Ու դրանով է պայմանավորված, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայտարարում է, թե «Չաբահար» նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին։

Դեսպանի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանից դեռևս հստակ առաջարկներ չկան, և առաջացել է դրա բարձրաձայնման անհրաժեշտությունը։ Իսկ բովանդակային առաջարկներ ներկայացնելու ու դրանք իրագործելու համար հայկական կողմը պետք է պրոակտիվ աշխատանքներ տանի, բայց ՀՀ իշխանությունները այսպիսի հեռանկարային ծրագրի իրականացման հարցում մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում։ Նրանք հատուկ ջանասիրությամբ առաջ են քաշում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ փորձելով հույսեր արթնացնել, թե շուտով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվելու են, ու Հայաստանը միջազգային տրանսպորտային հանգույցի մաս է կազմելու։ Բայց Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ իրականում իրենք շահագրգռված են, որ Հայաստանն ավելի մեկուսանա, ու Հայաստանով անցնող հաղորդակցության ուղին, որն անվանում են «Զանգեզուրի միջանցք», իրենք վերահսկեն։

ՀՀ իշխանությունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկում նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում մեր երկրով անցնող հաղորդակցության ուղու մի շարք կարևոր առավելություններն ընդգծելու ուղղությամբ։ Օրինակ՝ Իրանի ու Հնդկաստանի համար Հայաստանի տարածքով անցնող միջանցքը կարող է մեծ կարևորություն ունենալ, քանի որ շրջանցում է Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք փորձում են ամեն կերպ ազդեցություն ունենալ տարբեր տրանսպորտային նախագծերի վրա։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանով անցնող տրանսպորտային միջանցքը հնարավորություն է տալիս ավելի կարճ ճանապարհով՝ միանգամից Վրաստանով դուրս գալ Սև ծով ու դեպի Եվրոպա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատբանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր Andron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն Մինչև 21։00-ն ջուր չի լինի Ալիևի հայտարարությունները կարող են խանգարել COP29-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահելիությունը. Բորել Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Պարագլուխը հետևողական և համակարգված կերպով պետություն չունենալու ինֆորմացիոն ֆոն է ստեղծում. Դավիթ Սարգսյան Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերը Աճ, որը բոլորովին էլ դրական չէ Փաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ե՞րբ կվերականգնվի գազամատակարարումը՝ դեպի ՀՀ Թրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվում Երբվանի՞ց 150.000 փախստական մարդու տուն դառնալու հարցը, ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը դարձան պատմական Հայաստանի պահանջներ․ Մենուա Սողոմոնյան Պրեմիերա. Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի քավեր տարբերակը «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հայտարարած կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար դիմել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 51 ուսանող Քրիստինե Խ․-ն հիվանդանոցում մահացել է ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում Բիթքոյնը հերթական ռեկորդն է սահմանել Պլանային անջատումներ են սպասվում Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնել Նախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը․ Չալաբյան Ասա իրական, թե պատմական Հայաստանի քաղաքացին ես դու, ասեմ 2025-ի բյուջեն քեզ համար է, թե ոչ․ Արմեն Մանվելյան Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ» «Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ» Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ» «Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ» Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ» Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ» ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ» Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ» Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ)