Այսօր՝ 23 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վարչախումբը հարվածում է փաստաբաններին, որ ընդդիմադիրներին զրկի օգնությունից

Գործող վարչախումբը հիմա էլ նոր օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, Հայաստանի հանրային կյանքի ամենաակտիվ զանգվածին՝ փաստաբաններին, հարվածելու համար։

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել հարկային օրենսգրքի փոփոխություններ, ինչը բողոքի լայն ալիքի պատճառ է դարձել և փաստաբաններն այսօր մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ չներկայանալով դատարաններ ու քննչական ծառայություններ։

Գործող օրենքի համաձայն՝ փաստաբանների մի մասը, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է 119 միլիոն դրամը, վճարում են թե՛ ավելացված արժեքի հարկ, թե՛ շահութահարկ։ Ավելի պակաս վաստակողները, որոնք մեծամասնություն են փաստաբանների պալատում, վճարում են 5 % շրջանառության հարկ։

Կառավարությունն առաջարկում է հունվարից հանել 5 %-ը և փոխարենը բոլորից գանձել ավելացված արժեքի հարկ 20 %, գումարած 18 % էլ՝ շահութահարկ։

Նախագծին բացասական եզրակացություն են տվել թե՛ Մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ անգամ արդարադատության նախարարությունը, բայց դա չի խանգարել, որպեսզի փաշինյանական վարչախումբը նախագիծն ուղարկի Ազգային ժողով, խմբակցությանն էլ հրահանգի դակել այն, և գլխավոր շահառուներին՝ փաստաբաններին, չեն էլ կանչել նախագծի քննարկմանը, իսկ այդ նախագիծն անցնելու դեպքում հանրության մի ստվար զանգված զրկվելու է որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից։ Խոցելի խավերի համար էլ փաստաբանները կարող են դառնալ անհասանելի, քանի որ անվճար օգնություն կիրառելու դեպքում նույնիսկ պարտավոր են սեփական գրպանից գումարներ, հարկեր վճարել նույնիսկ անվճար ծառայության պարագայում։

Փաստաբաններն արդարացիորեն դժգոհում են, այսօր նաև մամուլի ասուլիս են տվել։ Իրականում, ըստ մեր աղբյուրների, փաշինյանական վարչախմբի կողմից նման նախագծի ներկայացումը մեկ էական նպատակ է հետապնդում։ Հատկապես այսօր, երբ իրավապահ մարմինները ակտիվորեն հետապնդում են քաղաքացիներին իրենց քաղաքացիական կեցվածքի և ընդդիմադիր գործունեության համար, երկիրն էլ սահուն քայլերով վերածվում է ոստիկանական բռնապետության, գործող իշխանությունները ցանկանում են մարդկանց զրկել իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից, ինչպես նաև օրվա ցանկացած պահի բերման ենթարկվելուց կամ ձերբակալվելուց հետո, փաստաբանի դիմելու հնարավորությունից։

Այս կերպ, քաղաքացիների գրպանին հարվածելով, փորձում են նրանց նաև ետ պահել քաղաքական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից:

Մանե Նասիբյան

Դաուգավպիլսում բացվել է տարածաշրջանի ամենամեծ արևային կայաններից մեկը ԵՄ-ը Հայաստանին այս պահին չի սպասում. Մեսրոպ Առաքելյան Երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելը մեր կարևոր առաքելություններից է. Տիգրան Ավինյան Թուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Աստանայում 26–հարկանի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ԱԻՆ Ակտիվիստները կարմիր են ներկել Քեմբրիջի շենքը՝ ի աջակցություն Պաղեստինի Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա 2 հայ բռնցքամարտիկ դարձել է BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող ԱՄՆ-ը փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում հարկային արտոնություններից Պետք է շարունակել ամենօրյա պայքարն այս միակողմանի զիջումների դեմ. Ավետիք Չալաբյան Հայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը Փաշինյանի գրոհը Արցախի ու արցախցիների դեմ Արևմտամետները գեղեցիկ կարգախոսներով պատրաստվում են նախընտրական արշավի Հայաստանը ճանաչել է Պաղեստինը ՔՊ համաժողովում անակնկալներ են սպասվում Հայաստանը թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից. Արտակ Զաքարյան Տեղի է ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը ԱՄՆ Արկանզաս նահանգում սուպերմարկետում հրաձգության է տեղի ունեցել․ կան զոհեր ու վիրավորներ Ամերիաբանկի գործարկած Automarket-ը մեքենաների լայն ընտրության և արագ վարկավորման հնարավորություն է ստեղծել Նիկոլ Փաշինյանը հանցագործությունն ուղիղ պարտակել է. Ավետիք Չալաբյան Փորձագետները ստեղծել են «հավերժական» արևային վահանակներ, որոնք կփոխեն աշխարհը Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը եւս մեկ Գազա դառնա. ՄԱԿ գլխավոր քարտուղար Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Գվատեմալայի թիմին Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել է բարձրահարկ շենքի տանիքն ու վնասել մի քանի մեքենա Ինչ փոխարժեք է սահմանվել հունիսի 22-ին Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԶՊՄԿ ճաշարանի աշխատակիցներն անակնկալ են մատուցել առողջապահական ոլորտի իրենց գործընկերներին Ի՞նչ մար­դու իրա­վունք­ներ, ի՞նչ մի­ջազ­գա­յին իրա­վունք. Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ» Արև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ» «Դիվերսիֆիկացման լոզունգների ներքո իրականացվում է քաղաքականություն, որը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության». «Փաստ» Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ» Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ» «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակից. «Փաստ» «Արևմ­տյան Հա­յաս­տան» ձև­ա­կեր­պումն էլ է ար­դեն ար­գել­վա՞ծ. «Փաստ» Պետք է շարժումը ներկայացնի այն մարդկանց շրջանակը, որ հնարավոր ընտրության դեպքում կլինեն ցուցակում «Անկլավների» հանձնման դեպքում Հայաստանը մասնատվելու է. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը խոստանում էր ձեռքերը կտրել հանուն Տավուշի, բայց հանձնեց գյուղերը. Արամ Պետրոսյան Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում