Հասարակական տրանսպորտի ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն. Հայկ Կոստանյան
![](/timthumb.php?src=/disc/22-05-24/2005431bc0d09d7cbe0917e288e242e4.jpg&w=708)
Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ երևանցիներ և գործընկերներ,
հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով (ինչին ավելի մանրամասն անդրադարձել էինք նախորդ հրապարակմամբ https://shorturl.at/N7wa5 ) ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: