Այսօր՝ 24 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանը հիմա էլ ՀԱՊԿ-ին է մեղադրում պարտության մեջ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակառուսական քաղաքականությունը՝ ընդհուպ մեղադրելով Ռուսաստանին և ՀԱՊԿ գործընկերներին Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ։

Մինչ օրս Փաշինյանը պատերազմում Հայաստանի կրած պարտության մեղքը բարդել է բոլորի՝ Արցախի իշխանությունների, զինվորականության, ընդդիմության, նաև Ռուսաստանի վրա։ Այժմ էլ հայտարարում է, թե ՀԱՊԿ-ի առնվազն երկու դաշնակիցներ մասնակցել են պատերազմի նախապատրաստական աշխատանքներին և ոչ Հայաստանի կողմից։

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, Փաշինյանին ՔՊ-ական պատգամավորը խնդրել է մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը Բաքվում։ «Հիշեցի մեր զրույցը պատերազմի ժամանակ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ, այդ ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»,- ասել էր Մեհրիբանի մտերիմ Լուկաշենկոն։

Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքը փորձում է 4 տարի այլաբանորեն ասել Հայաստանի Հանրապետությանը, ավելին, պնդել, որ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից, հենց մեր դաշնակիցները։ «Ես ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը և այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը»,- ասել է Փաշինյանը։

Իհարկե, դաշնակիցների և հատկապես ՀԱՊԿ-ի մասով կարելի է ունենալ բավականին լուրջ վերապահումներ, դրանք քննարկել նրանց հետ, սակայն առաջին անգամն է, որ Փաշինյանը պարզապես դաշնակիցներին մեղադրում է Հայաստանի դեմ պատերազմ մղելու, Հայաստանի պետականությունը կործանելու ձգտումների մեջ։

Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հատել այլևս բոլոր հնարավոր կարմիր գծերը և Հայաստանը՝ դեպի Արևմուտք շրջադարձի իր քայլերում, խտրություն չի դնում ոչնչի մեջ։

Էրիկ Գարդիշյան

ՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր, ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք. Աշոտ Սադխյան Փաշինյանի տարօրինակ առաջարկն Ադրբեջանին Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. Bloomberg Արցախցիների դեմ կեղտոտ հակաքարոզչությունը սաստկանում է Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա Խաղաղ օվկիանոսի ափին երկրաշարժ է տեղի ունեցել Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ է արել Հայտնաբերվել է հնագույն ասորական ճամբար, որը հիշատակվում է Աստվածաշնչում (լուսանկարներ) «Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել. Վահե Հովհաննիսյան Բացահայտվել է հանցագործության 183 դեպք AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում Մեր նպատակը Հայոց պետականության ամրապնդումն է. Արշակ Կարապետյանը՝ ՀՃԿ հիմնադիր համագումարում Ալիևը ցավակցել է Պուտինին Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 24-ին Զինված միջադեպ Բաքվում. սպանվել է 3 ոստիկան և 1 քաղաքացիական անձ Ջուր չի լինի Արտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորի Հորբատեղ համայնքում. հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կանցի +35–ից. եղանակը ՀՀ-ում Աղվերանում կազմակերպեցինք լաբորատորիայի առաջին արտագնա հավաքը, որտեղ մասնակիցները հնարավորություն ստացան հաղորդակցվելու ոլորտի մի շարք լավագույն մասնագետների հետ. Ավետիք Չալաբյան Մառախուղի պատճառով դեռահասների արշավախումբը մոլորվել էր Ձիթհանից լեռան մոտակայքում․ օգնության են հասել փրկարարները Ինչ փոխարժեք է սահմանվել հունիսի 24-ին Մեդալների համար պայքարին իրենց արժանապատիվ և պատրաստված մասնակցությունը կբերեն նաև մեր երկրի ներկայացուցիչները. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Դաուգավպիլսում բացվել է տարածաշրջանի ամենամեծ արևային կայաններից մեկը ԵՄ-ը Հայաստանին այս պահին չի սպասում. Մեսրոպ Առաքելյան Երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելը մեր կարևոր առաքելություններից է. Տիգրան Ավինյան Թուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Աստանայում 26–հարկանի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ԱԻՆ Ակտիվիստները կարմիր են ներկել Քեմբրիջի շենքը՝ ի աջակցություն Պաղեստինի Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա 2 հայ բռնցքամարտիկ դարձել է BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող ԱՄՆ-ը փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում հարկային արտոնություններից Պետք է շարունակել ամենօրյա պայքարն այս միակողմանի զիջումների դեմ. Ավետիք Չալաբյան Հայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը Փաշինյանի գրոհը Արցախի ու արցախցիների դեմ Արևմտամետները գեղեցիկ կարգախոսներով պատրաստվում են նախընտրական արշավի Հայաստանը ճանաչել է Պաղեստինը