«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո չի ազատվել աշխատանքից. Կոստանյան
![](/timthumb.php?src=/disc/23-05-24/13cd764e99764076db8d0dc1a611911c.jpg&w=708)
Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԶԼՄ-մներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա գործադուլից հետո ազատվել է աշխատանքից՝ չի համապատասխանում իրականությանը։
Կադրարային ցանկացած փոփոխության դեպքում, որպես կանոն Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս պաշտոնական տեղեկացմամբ։