Այսօր՝ 26 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը

3․913․063 դրամ․ ահա, թե որքան գումար է կուտակվել ապրիլ ամսվա ընթացքում Իդրամի և IDBank-ի հարթակներում կատարված վճարումների դիմաց։ Մի դրամի ուժը նախաձեռնությունը գումարը հատկացրել է 4090 հիմնադրամին՝ քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից շուրջ հարյուր ուսանողների կրթավճարների տրամադրման համար։

«4090» հիմնադրամի հետ սա «Մի դրամի ուժի» երկրորդ համագործակցությունն է, և այն եզրափակվեց ծրագրի շահառու հայրենիքի պաշտպանների հետ ջերմ ու հաճելի հանդիպումով։ 

 

Բացի հիմնադրամին աջակցությունից՝ Իդրամն ու IDBank-ը հավաքված գումարի մի մասը՝ 1,000,000 դրամը 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտերի տեսքով հատկացրեցին հիմնադրամի 25 շահառուի՝ մասնագիտական գրականության և այլ անհրաժեշտ գնումների համար։ Նշենք, որ աջակցությունը տրամադրվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտներին և ամենաակտիվ ուսանողներին։  

Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության միջով կարմիր թելի պես են անցնում գիտակրթական նախաձեռնություններին ուղղված ծրագրերը․ «Ինչ վերաբերում է «4090» հիմնադրամի հետ համագործակցությանը, ապա պիտի նշեմ, որ բացի հիմնական նպատակից, այն է՝ խրախուսել գիտելիքն ու կրթությունը, այն ունի ևս մեկ չափազանց կարևոր կողմ․ մեզ շատ մեծ ոգևորություն է փոխանցում այն միտքը, որ կարողանում ենք ոգևորություն ու կյանքի հանդեպ լավատեսություն հաղորդել պատերազմի միջով անցած մեր տղաներին»։

 

4090 հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահևլանյանն ասում է․ «Այս աջակցությունը չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև ներկա փուլում մենք նոր հայտեր պիտի ընդունենք 2024-2025 ուստարվա ուսանողների համար, և ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս նոր շահառուներ ընդգրկելու, իսկ Idplus քարտերը լավ հնարավորություն են խրախուսելու այս տարվա շրջանավարտներին։ Իսկապես շատ ազդեցիկ է հենց «Մի դրամի ուժը» ինքնին, որովհետև թվում է՝ փոքր գումար է, բայց հավաքական առումով այն մեծ փոփոխություն է բերում»։

Մեզ հետ շատ հեշտ է բարի գործեր կատարել։ Պարզապես Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, ընկերությունների առցանց հարթակներով ու տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժին» կփոխանցեն այդքան կարևոր մեկ դրամները։

Idplus-ը լոյալության հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստանալ բոնուսներ և քեշբեքեր՝ անհպում QR-վճարումներ կատարելով, աճուրդում վաճառել կուտակած բոնուսները, ցանկացած պահի նվիրել կամ ստանալ թվային նվեր-քարտեր՝ առանց խանութ այցելելու, անկախ գտնվելու վայրից, օգտագործել նվեր-քարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելով, գնել վառելիքի քարտեր և խնայել գումար, հետևել կուտակած բոնուսային միավորներին ու գործարքների ողջ պատմությանը անմիջապես հավելվածում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

780_5758.jpg (160 KB)

780_5781.jpg (88 KB)

Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Մեզ հետ միայն անազնիվ է ՀՀ կառավարությունը Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում ՔՊ ժողովում ուշագրավ զարգացումներ են եղել Փաշինյանի վարկանիշը գահավիժում է, բայց ընդդիմությունը չի կարողանում օգտագործել դա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հակասություններ ունե՞ն Հայաստանին զինելու հարցում Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն է ընդունել «Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը կարող է դառնալ ընդերքը և նրա հարստությունը»․ տեխնիկական գիտությունների դոկտորը՝ ՀՀ-ի տնտեսական ներուժի մասին Վրաստանը կհրավիրվի ՆԱՏՕ-ի առաջիկա միջոցառումներին. Օ՛Բրայեն ԵԱՀԿ-ն դեգրադացվել է և սպասարկում է Արևմուտքի շահերը․ Լավրով Մարդիկ, որոնք չեն ծառայել, զբաղվում են բանակի ռեֆորմներով. Արշակ Կարապետյան Ես միշտ շատ ինքնաքննադատ եմ եղել. Մեսսի ԵՄ պատժամիջոցներն ավելի ու ավելի անհեթեթ են դառնում, ՌԴ-ին դրանք ավելի քիչ են վնասում, քան եվրոպացիներին կամ եվրոպական ընկերություններին․ Մեդվեդև Արևային էլեկտրակայան բիզնեսի համար. ի՞նչ պետք է իմանալ նախքան տեղադրումը Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները՝ Մոսկվայի կառավարության դրամաշնորհի հաղթող Կշեռքի նժարին պետությունպետականություն ունենալ-չունենալու հարցն է, մյուսին՝ սեփական-խմբային շահն ու ամբիցիաները. Աննա Կոստանյան Նիկոլի ամենածանր ցուցմունքն իր անձի դեմ Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ» Մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները. «Փաստ» ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն Դավաճան համակարգի դեմ պետք է պայքարենք մե՛ր համակարգով. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ» «Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ» Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ» Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը. Տիգրան Ավինյան Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ» Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ» Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ. «Փաստ» Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ» Համամարդկային երրորդ առաքելությունը. Էաբանի հիմնական ուղերձը (տեսանյութ) Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայում՝ հայ դասականների ծրագրով ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվ ՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր, ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք. Աշոտ Սադխյան Փաշինյանի տարօրինակ առաջարկն Ադրբեջանին Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. Bloomberg