Այսօր՝ 15 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կարելի է գտնել այլ դաշնակիցներ, բայց որքանո՞վ է դա ձեռնտու հենց իրեն՝ Հայաստանին. Գասումյանով

Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Վլադիսլավ Գասումյանովը «Վերելքին» տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերություններում տիրող իրավիճակը։

«Որևէ եզրակացություն անելու համար մեզ անհրաժեշտ է օբյեկտիվ վերլուծություն։ Ինչի՞ վրա են հիմնված դաշնակցային կամ այլ հարաբերությունները։ Դրանք հիմնված են տնտեսության, համատեղ քաղաքականության, ռազմական համագործակցության և որոշ այլ ոլորտների, էներգետիկայի և այլնի վրա։ Պետք է վերցնել և վերլուծել այս ոլորտներից յուրաքանչյուրը, թե ինչպիսի հարաբերություններ կան Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Չեմ ուզում թվեր շռայլել, քանի որ միգուցե ես դրանց լավ չեմ տիրապետում, բայց եթե ուսումնասիրեք Հայաստանի փոխգործակցությունն արտաքին աշխարհի հետ, Ռուսաստանն այնտեղ գերիշխող դիրք է զբաղեցնում։ Կարելի է գտնել այլ դաշնակիցներ, այլ գործընկերներ, բայց պետք է հասկանալ, թե որքանով է դա անհրաժեշտ կամ ձեռնտու հենց իրեն՝ Հայաստանին։

Ես կարծում եմ, որ ագրեսիվ փոքրամասնությունը կարող է շատ բան անել երկրում, ինչպես եղավ Ուկրաինայում կամ այլ վայրերում։ Մենք միշտ հավատացել ենք, որ տնտեսությունը երբեք թույլ չի տա, որ Արևմուտքը, օրինակ, հրաժարվի մեր գազից, քանի որ դա իրենց ձեռնտու չէ։ Բայց մենք ականատես եղանք, որ քաղաքականությունը գերակայում է տնտեսությունից։ Գերմանիայի տնտեսությունը փլուզվում է, եվրոպական որոշ երկրների տնտեսությունը անկում է ապրում, բայց նրանք դա հաշվի չեն առնում, քանի որ այլ մոտեցումներ ունեն։ Ուստի այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքականությանը, ես դա ուղղակի անտրամաբանական կհամարեմ»,- ասել է Գասումյանովը «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ - 2024. ձգողականության ուժեր» VIII միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։

Ճշտող հարցին, թե Երևանի և Մոսկվայի ներկայիս ճգնաժամը ուր կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունները, նա պատասխանել է. « Գիտեք, երբեմն պետք է ինչ-որ ճգնաժամի միջով անցնես՝ ճիշտ որոշման գալու համար։ Ըստ ամենայնի, մենք դեռ չենք հասել ճգնաժամի, որպեսզի գիտակցենք ու հասկանանք (նկատի ունեմ` Հայաստանում), թե ուր պետք է շարժվել։ Սա ինքնիշխան պետություն է, ինքնիշխան ժողովուրդ, ինքնիշխան առաջնորդ. ինքն է նման որոշումներ կայացնում»։

Արարատբանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր Andron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն Մինչև 21։00-ն ջուր չի լինի Ալիևի հայտարարությունները կարող են խանգարել COP29-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահելիությունը. Բորել Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Պարագլուխը հետևողական և համակարգված կերպով պետություն չունենալու ինֆորմացիոն ֆոն է ստեղծում. Դավիթ Սարգսյան Իրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերը Աճ, որը բոլորովին էլ դրական չէ Փաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ե՞րբ կվերականգնվի գազամատակարարումը՝ դեպի ՀՀ Թրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվում Երբվանի՞ց 150.000 փախստական մարդու տուն դառնալու հարցը, ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը դարձան պատմական Հայաստանի պահանջներ․ Մենուա Սողոմոնյան Պրեմիերա. Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի քավեր տարբերակը «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հայտարարած կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար դիմել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 51 ուսանող Քրիստինե Խ․-ն հիվանդանոցում մահացել է ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում Բիթքոյնը հերթական ռեկորդն է սահմանել Պլանային անջատումներ են սպասվում Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնել Նախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը․ Չալաբյան Ասա իրական, թե պատմական Հայաստանի քաղաքացին ես դու, ասեմ 2025-ի բյուջեն քեզ համար է, թե ոչ․ Արմեն Մանվելյան Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ» «Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ» Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ» «Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ» Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ» Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ» ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ» Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ» Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ)