Բայդենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլերը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը՝ խաղաղության հաստատման համար։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է Ադրբեջանի Անկախության տոնի առիթով Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ ուղղված կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովմանը և պատրաստ ենք աջակցելու այդ ջանքերին, և որ ամենակարևորն է՝ մենք ցանկանում ենք զարգացնել մեր գործընկերությունը և ամրապնդել հարաբերությունները Ադրբեջանի ժողովրդի հետ»,- նշված է Բայդենի նամակում։