Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մանուկներին և նրանց ծնողներին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Սիրելի´ փոքրիկներ, թող այս և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն ուրախությամբ, անհոգությամբ, բարձր ծիծաղով, խնդությամբ ու հրաշքների իրականացմամբ:
Մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք երջանիկ ու ապահով պայմաններում, ձեզանից որևէ մեկը չունենա սննդի, բարձրորակ կրթության, անհոգ օրերի պակաս։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, թանկագի´ն փոքրիկներ, մաղթում բոլորիդ
քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք: