Նոր Նորքի ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 1-ին, ժամը 9.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ մայիսի 31-ի ժամը 19-ից հունիսի 1-ի ժամը 8.50-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Վիլնյուսի փողոցի իրենց շենքի բակում կայանված իր և ամուսնու «Շեվրոլե» մակնիշի մեքենաների երկու թափարգելը և լուսարձակները՝ պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 32 և 35 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Առինջ գյուղի բնակիչ:
Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 1-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Նոր Նորքի բաժին: Բագրևանդի փողոցում գտնվող լվացման կետում հայտնաբերվել են լուսարձակները և «Շեվրոլեներից» մեկի թափարգելը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողացված երկրորդ թափարգելը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են քննչական բաժին: