Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել. երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին վարչապետ Մուստաֆա Մադբուլիին հանձնարարել է ձևավորել նախարարների նոր կաբինետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է նախագահի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության՝ հունիսի 3-ին նախագահ աս Սիսին ընդունել է Մադբուլիին, որը նախագահին է փոխանցել կառավարության հրաժարականի դիմումը։

«Նախագահը Մադբուլիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել բարձր որակավորում ունեցող, իրազեկ և փորձառու անձանց մասնակցությամբ՝ հասնելու բազմաթիվ նպատակների», - նշված է հաղորդագրության մեջ։

Նպատակների շարքում թվարկվում է երկրի ազգային անվտանգությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային մարտահրավերները, Եգիպտոսի քաղաքացիների համար կարևոր ոլորտներին առաջնահերթություն տալը, մասնավորապես՝ առողջապահության և կրթության ոլորտներին, ահաբեկչության դեմ պայքարը և այլն:

Ապրիլի սկզբին աս Սիսին սկսել է Եգիպտոսի նախագահի պաշտոնում իր երրորդ ժամկետը: Մադբուլին վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։

2023 թ. դեկտեմբերին 69-ամյա աս Սիսին համոզիչ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 89,6 %-ը։ Նրա նոր ժամկետը պաշտոնապես սկսվել է ապրիլի 3-ին։ Նա նախագահի պաշտոնում կգտնվի մինչև 2030 թվականը։

Աս Սիսին Եգիպտոսի նախագահ էր ընտրվել 2014 թ․ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, որոնք անցկացվել էին Մուհամեդ Մուրսիի և իսլամիստական ​«Մուսուլման եղբայրների» պաշտոնանկությունից մեկ տարի անց: 2018 թ. աս Սիսին վերընտրվել էր երկրորդ ժամկետով։ 2019 թ․ ապրիլին Եգիպտոսում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընդունված ուղղումներն աս Սիսիին հնարավորություն են տվել առաջադրվել նոր ժամկետի համար, իսկ նախագահական լիազորությունների ժամկետը չորսից դարձրել է վեց տարի։

Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել