Փաշինյանը մատնում է իր վախերը
Գործող վարչախումբը երեկվանից լրջագույն ցնցումների մեջ է։ Հայտարարելով վճռական հանարահավաքի մասին՝ Բագրատ արքեպիսկոպոսը նշել է, որ 96 ժամ, գիշեր և ցերեկ բողոքի ակցիաներով հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
Գալստանյանը նաև երեք հստակ կետից բաղկացած գործողությունների պլան է ներկայացրել՝ նշելով, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները պետք է նախաձեռնեն խորհրդարանի արտահերթ նիստ, հունիսի 11-ին կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով, իսկ ՔՊ-ական պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով ու համոզմունքով։
Նույնիսկ ՔՊ-ական այն պատգամավորները, որ մինչ վերջերս աշխատում էին լուռ մնալ սոցիալական ցանցերում, երեկվանից միահամուռ և գրեթե միանման տեքստերով հարձակման են անցել ընդդիմության և Բագրատ Սրբազանի հասցեին, ինչը վկայում է հենց առաջին հերթին գործող վարչախմբի վախերի մասին։
Բագրատ Սրբազանն իր մի քանի հազար կողմնակիցների հետ գիշերը նույնիսկ հորդառատ անձրևի պայմաններում անցկացրել է Բաղրամյան պողոտայում, այն վաղ առավոտից էլ փակ է, իսկ ոստիկանության շարքերում բավականին լուրջ խուճապ է նկատվում, եթե ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ու այլ բարձրաստիճան իրավապահներ փորձում են սադրել ընդդիմությանը, ապա ոստիկանության ավելի ցածր օղակները շփոթված են և ընդամենը մեկ կայծ է պետք ժողովրդի կողմն անցնելու համար։
Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունը տալ այդ կայծը, դեռևս վաղ է ասել։
Մանե Դալյան