Այսօր՝ 18 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 9-ի հանրահավաքում ունեցած ծրագրային ելույթում «Սրբազան պայքարն» առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրապարակեց իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Այն է՝ 4 օր կամ 96 ժամ անդադար բողոքի ակցիաներ, որքան հնարավոր է՝ մարդաշատ, հիմնական նպատակ ունենալով՝ հասնել գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարության ձևավորմանը: Տվյալ դեպքում՝ դա անել խորհրդարանի վրա հանրային մեծ ճնշման միջոցով: Հանրահավաքից հետո տասնյակ հազարավոր հայրենակիցներ, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, շարժվեցին դեպի ԱԺ շենք, որի մատույցները ողողված էին Նիկոլ Փաշինյանի իշխանության «պատասխանով»:

Պարզ ասած՝ ԱԺ հատկապես ծառայողական մուտքին հարող Դեմիրճյան փողոցը ուղղակիորեն «լցոնված» էր ոստիկանության ամենատարբեր ստորաբաժանումների հոծ շարքերով: Ի լրումն, իշխանության բոլոր վախերի ու սարսափների հնարավորինս պերճախոս այդ դրսևորումը, ոստիկանական ուժերի այդ ֆանտասմագորիկ պերֆորմանսը գլխավորում էր ՀՀ ոստիկանապետը: Նա, որ ժամանակին քաղցր-մեղցր էր խոսում ցուցարար Փաշինյանի հետ, այժմ, գնդապետից հասնելով գեներալական ուսադիրների, որոշել էր հնարավորինս եռանդուն կերպով ցուցադրել իր հավատարմությունը գործող իշխանությանը, կամ որ նույնն է՝ պարտվող ու հանձնող ռեժիմին: Ու ոստիկանապետը լիուլի դրսևորվեց, համենայն դեպս, մի քանի անգամ նրա այդ դրսևորումների հետևանքով իրավիճակը Բաղրամյան պողոտայի վրա բավականին լարվեց: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոստիկանապետը հենց այդպիսի հանձնառությամբ կամ ցանկությամբ էր եկել «դեպքի վայր»:

Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ հսկայական բազմությունը գլխավորող Բագրատ Սրբազանը, շարժման առաջին շարքերում գտնվողները ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց ու ոստիկանների միջև բախում չլինի: Սա հատկանշական հանգամանք է, ըստ որում, առաջին անգամ չէ, որ դա արձանագրվում է: Ավելին, Բագրատ Սրբազանը նշեց իր կողմից նկատած անձանց՝ նրանց բնորոշելով որպես ոստիկանության կողմից ներդրված սադրիչների, ըստ որում, վերջիններս սուսուփուս հետևեցին նրա հորդորին և հեռացան: Բայց ամենից ուշագրավն այն էր, որ ոստիկանության ղեկավարներից մեկը հենց տեղում, շարժման իրավաբանական թիմի ներկայացուցիչներից մեկի հետ բանավեճի բռնվելով, խոստովանեց, որ ցուցարարների շարքերում կան սովորական հագնված ոստիկաններ (իբր՝ «օպերատիվ աշխատողներ», որոնք ունեն «այլ գործառույթներ»):

Մեծ հաշվով, չնայած բազմաշերտ ներկայությանը, ոստիկանությունը տանուլ տվեց իրավիճակն ու բանավեճը թե՛ մարտավարական առումով, թե՛, առավեև ևս, ինտելեկտուալ: Բայց թողնենք դեպքերի նկարագրությունը, մանավանդ, որ շատերն, անկասկած, իրադարձություններին հետևում են «օն-լայն», իսկ շատերն էլ անձամբ են մասնակցում: Վերադառնանք առաջադրված գլխավոր հարցին ու նախանշված հանգուցալուծման հնարավորությանը: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում առկա է պետական-քաղաքական ճգնաժամ: Նաև՝ իրավական, բարոյական ու բարոյահոգեբանական, բայց դա այլ զրույցի թեմա է: Այդ ճգնաժամը հարուցող գործոնները և պատճառները չեն վերացել: Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությանը կառչած մնալուն, որպես իշխանություն «վերարտադրվելուն», ապա նաև խայտառակ ավտոկրատիայի վերածվելուն զուգընթաց, ճգնաժամն ավելի ու ավելի է խորացել: Ի լրումն, վերջին 3,5-4 տարում արձանագրվել է Արցախի ամբողջական կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի մասի օկուպացիան, իսկ այժմ «սահմանազատման-սահմանագծման» անվան տակ իրականացվում է երկրի տարածքի միակողմանի զիջում թշնամուն: Այս ամենը էլ ավելի է խորացրել ճգնաժամը:

Ավելին, այն այլևս ոչ թե սոսկ պետական կառավարման կամ քաղաքական է, այլ համընդգրկուն, համակողմանի ճգնաժամ, որը վերաբերում է մեր հասարակության գոյության քաղաքացիաիրավական, ազգային, տնտեսական, սոցիալական, կրթական, հոգևոր-մշակութային, պատմական կողմերին: Մեծ հաշվով, գոյաբանական խնդրի առաջ ենք, եթե չասվի՝ հենց այդ խնդրի մեջ ենք ու էպիկենտրոնում: Նման պայմաններում որևէ խելամիտ գործիչ, խիղճ ու մի քիչ էլ բանականություն ունեցող անձանց որևէ խումբ արդեն վաղուց ինքնուրույն թողած կլիներ իշխանությունը՝ հասարակությանը ընձեռելով հնարավորություն՝ դուրս գալ հենց իշխանության իսկ ստեղծած մղձավանջից: Բայց դա հաստատ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի մի որոշ հատվածի մասին չէ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, թե որքան է վախենում Փաշինյանը: Պարզ է նաև, թե ինչից է վախենում: Ոստիկանական շարքերը, նրա զրահապատված շարասյունը, հետը մի գումարտակ «թիկնազորք» պտտելը հենց այդ վախերի արտացոլումն են: Ու նման պայմաններում համաժողովրդական ընդվզումը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավոր՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:

Այդ հանգամանքն արդեն ինքնին պետք է շատ լավ ազդանշան լիներ նույն ՔՊ-ին, եթե ոչ Փաշինյանին, որ հաշվեհարդար կամ նման բաներ, որոնցից նա այդպես սարսափում է, չեն լինի: Պարզ ասած, «մարդասիրական միջանցքը» իրենք կարող էին ապահովված համարել: Ավելին, Բագրատ Սրբազանը հստակ առաջարկում է անցնցում լուծում: Այսինքն, առաջարկվում է ստեղծված իրավիճակի, արդեն մոտ 4 տարի ձգվող ու խորացող ճգնաժամի անցնցում, բանական, քաղաքակիրթ և օրինական հանգուցալուծում: Այսինքն, երկիրն ավերակած իշխանության անցնցում հեռացում, հրաժարական (նրանց արածի գնահատականը թողնելով բացարձակապես իրավական հրաթության) որին պետք է հաջորդի նոր՝ անցումային կառավարության ձևավորումը: Այո, առաջարկվող լուծումը թե՛ քաղաքակիրթ է, թե՛ անցնցում: Սակայն այստեղ կա մի մեծ «բայց»: Ու այդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանն է, որն Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի առաջ ստանձնել է այնպիսի պարտավորություններ, որոնցից չի կարողանում (ասենք՝ չի էլ ցանկանում) «թռնել»: Նա նաև այդ առումով է «անկյուն մղվել»: Ու, որքան հեզորեն ու պատրաստակամորեն, որքան դյուրությամբ հայկական տարածքները տալիս է թշնամուն, հակառակ համեմատականության աստիճան կառչած է իր աթոռից ու պաշտոնից, հանուն որի նա կանգ չի առնի ոչնչի առջև, նույնիսկ ամենածանր ելքով:

Փաշինյանի հոգին միշտ է փառավորվել նման բաներից: Շատերը կարծում են, թե պայքարի այս փուլը Փաշինյանից ազատվելու վերջին հնարավորությունն է: Իրականում վերջին հնարավորությունն է Փաշինյանի համար՝ հեռանալ քաղաքակիրթ եղանակով, որ իր պատճառով այլևս մեր երկրում մահեր չլինեն, մեր երկրից տարածքներ չհանձնվեն... Բայց Փաշինյանը քանիցս ցույց է տվել, որ պաշտոնն իր համար ավելի թանկ է, քան Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նա կգերադասի, որ կործանվի Հայաստանը, քան թե ինքը կորցնի իր պաշտոնը: Հարցն այն է, թե արդյո՞ք ՔՊ-ն ամբողջ կազմով է այդպես մտածում... Պատասխանը երկար սպասել չի տա: Երեկվա օրը ցույց տվեց, որ այս պահին, կարծես, այլ կերպ մտածող, Հայրենիքի ու ժողովրդի շահերը Նիկոլ Փաշինյանի անձնական շահերց վեր դասող քպականներ դեռ չեն հայտնաբերվել: Հունիսի 17-ը հեռու չէ: Ժամացույցը տկտկում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. ՀայաՔվե AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութ Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով Հավատարմություն բարձր ստանդարտներին՝ իրադարձությունների և տպավորությունների մարքեթինգի բնագավառում. միակ հայաստանյան ընկերությունը՝ Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում «Իմ Ամերիա, իմ Հայաստան». նոր նախագիծ` Ամերիաբանկի կողմից (տեսանյութ) Հայաստանի նոր քաղաքական մշակույթը պետք է ձևավորվի հոգևոր-ազգային հիմքերի վրա․ Հովհաննես Իշխանյան Թող ոչ ոք մեզ չկապի նախկին-ներկա ու արտաքին ուժերի հետ, մենք հայրենիքի նվիրյալներ ենք. ՀՃԿ անդամ Հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր Հայրենիքի և ազգային անաղարտության պահպանման համար․ Մհեր Ավետիսյան Տանիքների այգիները չինացիներին կարող են ապահովել նրանց անհրաժեշտ բանջարեղենի վեցերորդ մասը, իսկ արևային մարտկոցները՝ էլեկտրաէներգիայի մինչև հինգ տոկոսը ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում է, այնուհետև՝ Երևանում․ ի՞նչ դեր ունի այստեղ հանքարդյունաբերության ոլորտը Արցախի Հանրապետության քաղաքացիները օգտվել են Հայաստանի Հանրապետության հովանավորությունից՝ ստանալով վերջինիս քաղաքացիությունը. ՀայաՔվե Որտեղ հաց, այնտեղ հանձնած՝ ահա՛ Փաշինյանի նշանաբանը․ Հովհաննես Իշխանյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ Կազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ» Իշխանությունների միակ «ձեռքբերումը»՝ հանցավորության շոշափելի աճ. «Փաստ» «Առկա վտանգի լրջության աստիճանը պետք է ոչ միայն իշխանությունը գիտակցի, այլ նաև մեր հասարակության տարբեր շերտեր». «Փաստ» Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ» Ինչպիսի՞ն կլինի TOON EXPO-ի գլխավոր առաջարկը. Gyurjyan Cascade-ը փակագծեր չի բացում. «Փաստ» Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականության ոլորտի նորարարությունների առաջատար. «Փաստ» Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ» Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ» Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ» Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ» Թմրանյութի օգտագործման համար թվով 47 ոստիկան հեռացվել է վերջին 5 տարվա ընթացքում. ՆԳՆ Գրիգորի Կարասինի հետ գործնական և հանգամանալից զրույց ունեցանք հայ-ռուսական հարաբերությունների մասին. Մհեր Ավետիսյան Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև․ Սուրենյան 2020-ից հետո բանակի թիվը կիսով չափ կրճատվել է, շտապ համալրում է պետք՝ դիմացը հավանական պատերազմ է Թուրքիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Այսօր իմ վերջին ծնունդն է, երբ տարիքս 2-ով է սկսվում». Արուս Տիգրանյանը նշում է ծննդյան տարեդարձը Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարևորությունը ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. հայտարարություն Առեղծվածային դեպք՝ Քասախում. տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը․ հեծանիվն ընդդեմ շախմատի Սեպտեմբերին 249 հարկ վճարողի մոտ գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում