Այսօր՝ 18 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվեց հունիսի 12-ին, ըստ որում, թե՛ խորհրդարանի շենքի անմիջական մերձակայքում, թե՛ ԱԺ դահլիճում, պարզորոշ վկայությունն էր այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կամ հեռացումը կանխորոշված է: Այդ առումով մնացել է մեկ հարց՝ ե՞րբ: Դժվար է կոնկրետ օր ու ժամ կանխատեսել, մանավանդ, որ դա անշնորհակալ գործ է, բայց մի բան կարելի է վստահ նշել. Փաշինյանի հեռացման հետհաշվարկը տրված է: Ինչպես վերջերս նշել էինք՝ ժամացույցը տկտկում է: Ոչ պակաս էական է այն, որ Փաշինյանն ինքը հրաշալի հասկանում է դա, հասկանում է, որ ոստիկանական մահակների, վայրագությունների ու անմեղ հայ մարդկանց արյունահեղությամբ երկարաձգված իր պաշտոնավարման ամեն մի օր մոտեցնում է իր անխուսափելի հեռացման պահը:

Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին չհաշված... Ու դա արեց ԱԺ դահլիճում, երբ շրջակայքն ուղղակիորեն լցոնված էր ոստիկանության, ԱԱԾ-ի հատուկ ջոկատներով, կարմրաբերետներով, ոստիկանության զորքերով, չգիտես, թե՝ է՛լ ումոնցով կամ ինչ ուժերով, այդ թվում՝ ԱԺ շենքում դիրքավորված և իրենց դիրքը նպատակային «վառող» դիպուկահարներով (իբր, տեսեք, այստեղ ենք ու կկրակենք հայ մարդկանց, կանանց, երեխաների վրա): Իսկ ԱԺ դահլիճում Նիկոլ Փաշինյանը ջղակծկումների մեջ էր: Դա, չնայած այն հանգամանքին, որ նրա «ախռանան» նիստից առաջ հատ-հատ ստուգել էր պատգամավորների աթոռները, աշխատասեղանները, դրանց վրայից հեռացվել էին ջրի շշերը և այլն:

Ի՞նչ էր ասում Փաշինյանը, արդեն գրեթե էական չէ: Թերևս բացառությամբ այն դրվագների, որոնք բնորոշվում են որպես «ինքնախոստովանական ցուցմունքներ»: Մասնավորապես, այն հայտարարությունը, թե ինքը դեռ պիտի 2018-ին ասեր, որ Արցախն ադրբեջանական է (դրան առանձին անդրադարձել ենք), բայց չի արել այդ բանը: Ըստ որում, ոչ թե չի արել, այլ մինչև 2022 թ. հոկտեմբերի 6-ը, ներառյալ 2021 թ. արտահերթ ընտրություններն ու իր իսկ կառավարության ծրագիրը, տրամագծորեն հակառակն է պնդել: Նաև այն հայտարարությունը, որով գործնականում հաստատեց, որ այս ընթացքում արձանագրված ոստիկանական բոլոր այլանդակություններն իրականացվել են իր կարգադրությամբ, իմացությամբ ու խրախուսմամբ: Արձանագրենք, որ իշխանության «վերին էշելոնում» գտնվողները, ներառյալ նախագահի ու վարչապետի պաշտոնները զբաղեցնողները, արդարացնում էին ոստիկանության աննախադեպ վայրագությունները, որոնց պատճառով նորից հայի արյուն թափվեց, հարյուրից ավելի հայ մարդ վիրավորում ստացավ:

Սակայն այդ ամենը ավելի շուտ ու ավելի շատ նման են քաղաքական հոգեվարքի: Եվ իսկապես էլ, դա փակուղի մղված և ինքնամղված, հիմնովին հակաժողովրդական, ավելին՝ էությամբ մարդատյաց, հայ մարդկանց արյունը թափելու վրա հրճվող արարածներից բաղկացած ռեժիմի հոգեվարք է: Իրենք հասկանում են, որ տարբերակ չունեն՝ պետք է հեռանան, սակայն դեռ փորձում են մի քիչ էլ կառչած մնալ իրենց աթոռներից, պարգևավճարներից, հարկատուների հաշվին «ուտել-խմելու» «երանությունից», ֆինանսական ռեսուրսների վրա հսկողությունից... Դա չի ազդում ժամացույցի վրա: Բայց ազդում է իրենց վարքի ու պահվածքի վրա: Ավելի կատաղի ու ջղագրգիռ են դառնում: ԱԺ դահլիճում Փաշինյանը բախում հրահրեց իր խմբակցության և ընդդիմադիրների միջև: Այդ նույն ժամանակ ոստիկանական ուժերը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հարձակվել էին Փաշինյանի աղետաբեր ռեժիմից պատասխան ու հեռացում պահանջող հազարավոր հայ մարդկանց վրա: Ավելին, փաշինյանական ոստիկաններն ավելի վաղ Պռոշյան փողոցում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, նպատակային բզկտել Աբրահամ Գասպարյանին, կանխամտածված կերպով պատճառել նրան ծանր վնասվածքներ:

Կոնկրետ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հենց ոստիկաններն էին, որ շարունակաբար լարում էին իրավիճակը, հրահրում բախումներ, խոչընդոտում ԱԺ պատգամավորների ազատ շարժը, ամեն գնով ցանկանում էին ստեղծել բախումնային ու անկառավարելի իրավիճակ: Ապա ոստիկանության համազգեստ կրողները նախահարձակ գործողությունների դիմեցին: Որպես այդ ամենի ականատես՝ կարող եմ նշել, որ գործի դնելով, այսպես կոչված, լուսաձայնային կամ ձայնային նռնակները, նրանք, հստակ իմանալով տարածքում մարդկանց, վրանների տեղակայումները, նաև այն, որ հավաքված բազմության հետևի ու միջին շարքերում կան կանայք, երեխաներ, տարեցներ, նռնակները նետում էին այդ ուղղություններով, երկու նռնակ նպատակային նետվեց հարթակի ուղղությամբ, որտեղ այդ պահին Բագրատ Սրբազանն էր, մի երկու անգամ նռնակներ նետվեցին մարդկանց ուղղությամբ, որոնք առաջին օգնություն էին ցուցաբերում արդեն պայթած նռնակների բեկորներից վիրավորվածներին: Դա ամենաիսկական վայրագություն էր՝ խաղաղ, անզեն, իրենց օրինական բողոքն ու անհնազանդությունն արտահայտող ՀՀ քաղաքացիների ու հայ մարդկանց դեմ: Վայրագություն, որը փաստեց ինչպես գործող ռեժիմի, այնպես էլ դրա իշխանավարման սպառվող ժամանակն սպասարկողների ոչ միայն անհայրենիք ու անպատիվ լինելը, այլև անմարդկայնությունը, մարդկային տարրական արժանիքներից զուրկ լինելը: Ակնհայտ է. իշխող ռեժիմը պատրաստ է արյուն թափել, վիրավորել, խեղել, սպանել: Գուցե նաև «հոգին փառավորվելու» համար:

Ու միգուցե ավելի ծանր ընթացք կունենար այս ամենը, եթե ընդվզումն առաջնորդող Բագրատ Սրբազանը, շարժման ղեկավար կազմը հնարավորինս չհանդարտեցնեին իրավիճակը, զսպվածության չկոչեին նման պայմաններում բնականորեն բորբոքված մարդկանց: Հետո Փաշինյանը նորից սկսեց աջուձախ մեղադրել ում ասես՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած Լուկաշենկոյով, ՀԱՊԿ-ով և այլն, չհաշված «նախկիններին», ինչը «մշտական թեմա» է նրա համար: Այդ ամենը, ներառյալ՝ ուժայինների թիկունքում թաքնվելը, արյուն թափելը, ջղակծկումները, «փախեփախ» հեծանիվ քշելու ցուցադրությունները, ցույց են տալիս, որ այլևս ինքն էլ է հասկանում, որ այլ տարբերակ չունի, հետհաշվարկն սկսված է: Ժամացույցը տկտկում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի հնդկական MR-SAM և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո գնման որոշում կկայացնի. IDRW Ռուսաստանը բացահայտ զգուշացնում է Հայաստանի իշխանություններին Այս իշխանությունները բոլորի պահանջները կատարում են Վախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրել ԱՄՆ-ը շեշտակի տեղավորվում է Հարավային Կովկասում Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները, հակառակ դեպքում, հարձակողական գործողությունները կշարունակվեն. Մեդվեդև Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում Երևանում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Ռուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած քայլերն ու դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիս Պետք է հաղթի Ռուսաստանին և վերացնի կոռուպցիան. Սպիտակ տունը նշել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները Այսօր «ՀայաՔվե»-ն հյուրընկալել է ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղար Էնդրյու Ուեբին ՌԴ-ն և Հս. Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն ԵՄ-ն համաձայնության չի եկել Ֆոն դեր Լեյենի նշանակման շուրջ Հանցավոր խմբավորումը կատարել և պլանավորել է առերևույթ մի շարք հանցագործություններ․ 3 անձ կալանավորվել է Նորարարություն գյուղացիների համար. Հնդկաստանի բնակիչներն արևային վահանակներ են կապում իրենց մեջքերին Հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (լուսանկարներ) Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի և Հրվ. Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիք. ՌԴ ԱԳ փոխնախարար Հրազդանում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2170»-ով բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ» «Հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել». «Փաստ» Մոսկվայի և Թեհրանի մեսիջը Փաշինյանին. ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի պլացդարմ. «Փաստ» Հայաստանում կարիք կա ավելի արմատական և ինստիտուցիոնալ պայքար մղելու գործող իշխանությունների դեմ․ Արշակ Կարապետյան Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ» Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ. «Փաստ» Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ» Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է. «Փաստ» Աղետից տուժածները՝ «Համահայկական ճակատ» շարժման ուշադրության կենտրոնում Սրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման Վարդանյան Տեսանյութ․ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100- ամյակին նվիրված միջոցառմանը Գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը Եվրո-2024. Ռումինիա-Ուկրաինա. մեկնարկային կազմեր «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Առայժմ վաղ է քննարկել Հայաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը