Այսօր՝ 26 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը

Իշխանական պրոպագանդան, քուն ու դադար կորցրած, շարունակում է իր դավաճանության ու դիլետանտիզմի հետքերը թաքցնելու համար դիմել ցածրակարգ մանիպուլիացիաների արդեն ծանոթ ձեռագրին։

Պատկերացրեք, տասնամյակներ շարունակ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության երաշխիքների և հնարավոր ամեն ինչի շուրջ։ Ալիևն անգամ խոստովանել է, որ իրեն փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել ԼՂ անկախությունը։ Այնուհետև իշխանության է գալիս Նիկոլ Փաշինյանը իր դիլետանտների խմբակով և Շուշիում շուրջպար բռնելուց ու Արցախի թունդ թթի օղին խմելուց հետո, հավանաբար հիշելով իրեն տրված հուշումները, հայտարարում է՝ Արցախը Հայաստան է ու վերջ։

Արցախից վերադառնալուց հետո նա հերթական անգամ ստորաբար խաբեց հայ ժողովրդին՝ Արցախը ճանաչելու իր ամպագոռգոռ հայտարարություններին որևէ իրավական ընթացակարգ չտալով, այդ ուղղությամբ որևէ իրավական և քաղաքական քայլ չկատարելով, որով և դրդեց թուրք - ադրբեջանական տանդեմին օր առաջ սանձազերծելու պատերազմ, և իշխանության գրավումից արբեցած ու լկտիացած տգետների խմբակը, չկարողանալով կազմակերպել պաշտպանությունը, ջախջախիչ պարտություն կրեց այդ պատերազմում` հերթական փորձանքը բերելով մեր ժողովրդի գլխին, ինչպես նաև` բացարձակապես միայնակ և անպաշտպան թողնելով Արցախի ժողովրդին։

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը օրերս հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից առաջ Ռուսաստանը ակնարկել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը` լեգիտիմ հիմք ստանալով Ադրբեջանին պատերազմ հայտարարելու համար, ապա դիմի ՀԱՊԿ-ին` ակնկալելով նրա աջակցությունը։ Իշխանական քարոզչամեքենան տիեզերական աղմուկ է բարձրացրել այդ հայտարարության շուրջ, մոռանալով շեշտել, թե ու՞մն էր «Անջատում հանուն փրկության» հայտնի գաղափարը, երբ Փաշինյանը խոսում էր Արցախի անկախությունը ճանաչելու մասին։ Այո, նրան ամենաբարձր մակարդակով հուշել էին, որ այլ բան է օգնություն խնդրելը օկուպացված տարածքի համար, մեկ այլ բան, երբ պատերազմ ես հայտարարում քո կողմից ճանաչված երկիրը ցեղասպանությունից փրկելու նպատակով և դիմում ես դաշնակցի ու այն կազմակերպության օգնությանը, որի անդամ ես։

Հենց այդ պատճառով նա սկսեց խոսել Արցախի անկախության մասին, այնուհետև դիլետանտներին և թերուսներին բնորոշ վախի և ռազմարվեստում ու դիվանագիտության մեջ կատարյալ տգիտության պատճառով հրաժարվեց այդ մտքից՝ հուսալով այլ ճանապարհներով ու Արևմուտքի աջակցությամբ ստանալ Ալիևի բարեհաճությունը։ Ալիևը պարզապես գրողի ծոցը ուղարկեց, իր բնորոշմամբ, հարբած ծաղրածուին և դարձրեց իր խամաճիկը ադրբեջանաթուրքական շահերի սպասարկման գործում։

Ինչ վերաբերվում է այս հայտարարությամբ Արշակ Կարապետյանի կողմից՝ իբր Ռուսաստանին հաճոյանալու իշխանական քարոզիչների պնդմանը, ապա տեղին է հիշել մի հայտնի պատմություն, որը թևածում էր մամուլի ու իշխանության կուլիսներում։ Փաշինյանը Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդական աշխատելու ժամանակահատվածում խոստովանել էր՝ դուք Հայաստանում միակ մարդն եք, ով կարող է կռվել, բանավիճել ռուսների հետ և նրանք ձեզանից չեն նեղանա և միշտ հաշվի կնստեն ձեր կարծիքի հետ։ 

Հիմա ո՞վ է հաճոյացողը, բանավիճողն ու իր կարծիքը արտահայտողը, թե՞ անգրագետ ռուսերենով օրը տաս անգամ շողոքորթողն ու իրեն գժի տեղ դնողը։

ԵԽԽՎ զեկույցը խոր մտահոգություն է արտահայտել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործով. «ՀայաՔվե» Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Սան Լուիս Պոտոսիի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է Աֆղան լրագրողը փախել է հայրենիքից, ասելով, որ այնտեղ իրեն մահապատիժ է սպառնում «Մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը կանխվել է (տեսանյութ) Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային Փաշինյանը երկիրը վերածել է ոստիկանապետության. Մենուա Սողոմոնյան Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության առանց որևէ պայմանի․ Պեսկով Եվրո-2024. հունիսի 26-ի խաղացանկը Ոչ միայն Փաշինյանը, այլ նաև նրա ողջ թիմն է կանգնելու «Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի» առջև․ Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Փոխվել է ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, բայց անփոփոխ է նրա դերը քաղաքական ռեժիմի պահպանության իմաստով.Հրայր Կամենդատյան Ականատես ենք լինում պատմական իրադարձության․ Միշելը՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին Աստղագուշակ հունիսի 26-ի համար Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Մեզ հետ միայն անազնիվ է ՀՀ կառավարությունը Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում ՔՊ ժողովում ուշագրավ զարգացումներ են եղել Փաշինյանի վարկանիշը գահավիժում է, բայց ընդդիմությունը չի կարողանում օգտագործել դա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հակասություններ ունե՞ն Հայաստանին զինելու հարցում Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն է ընդունել «Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը կարող է դառնալ ընդերքը և նրա հարստությունը»․ տեխնիկական գիտությունների դոկտորը՝ ՀՀ-ի տնտեսական ներուժի մասին Վրաստանը կհրավիրվի ՆԱՏՕ-ի առաջիկա միջոցառումներին. Օ՛Բրայեն ԵԱՀԿ-ն դեգրադացվել է և սպասարկում է Արևմուտքի շահերը․ Լավրով Մարդիկ, որոնք չեն ծառայել, զբաղվում են բանակի ռեֆորմներով. Արշակ Կարապետյան Ես միշտ շատ ինքնաքննադատ եմ եղել. Մեսսի ԵՄ պատժամիջոցներն ավելի ու ավելի անհեթեթ են դառնում, ՌԴ-ին դրանք ավելի քիչ են վնասում, քան եվրոպացիներին կամ եվրոպական ընկերություններին․ Մեդվեդև Արևային էլեկտրակայան բիզնեսի համար. ի՞նչ պետք է իմանալ նախքան տեղադրումը Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները՝ Մոսկվայի կառավարության դրամաշնորհի հաղթող Կշեռքի նժարին պետությունպետականություն ունենալ-չունենալու հարցն է, մյուսին՝ սեփական-խմբային շահն ու ամբիցիաները. Աննա Կոստանյան Նիկոլի ամենածանր ցուցմունքն իր անձի դեմ Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ» Մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները. «Փաստ» ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն Դավաճան համակարգի դեմ պետք է պայքարենք մե՛ր համակարգով. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ»