Այսօր՝ 26 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը մարտական ​​պատրաստության բերելու հարցը. Ստոլտենբերգ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՆԱՏՕ-ի անդամ երկրները խորհրդակցություններ են սկսել միջուկային զենքը մարտական պատրաստության վիճակին բերելու անհրաժեշտության շուրջ։ Այս մասին բրիտանական The Daily Telegraph թերթին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«Ես չեմ մանրամասնի, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է աշխատանքային վիճակի բերվի և ինչպես դրանք պետք է պահվեն, բայց մենք պետք է խորհրդակցենք այս հարցերի շուրջ: Դա հենց այն է, ինչ մենք անում ենք», - ասել է նա:

Ստոլտենբերգն ասել է, որ այս հարցում թափանցիկությունը «օգնում է հստակ ուղերձ հղել», որ ՆԱՏՕ-ն «միջուկային դաշինք է»:

«ՆԱՏՕ-ի նպատակն է ունենալ աշխարհ առանց միջուկային զենքի, բայց քանի դեռ կա միջուկային զենք, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան միջուկային զենք ունեն, իսկ ՆԱՏՕ-ն չունի, վտանգավոր աշխարհ է», - նշել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է Չինաստանը, որը մեծ ներդրումներ է կատարում ժամանակակից սպառազինությունների ստեղծման համար և մտադիր է մինչև 2030 թվականն իր միջուկային մարտագլխիկների թիվը հասցնել հազարի։

«Սա նշանակում է, որ առաջիկայում ՆԱՏՕ-ն կարող է բախվել նախկինում աննախադեպ իրավիճակի՝ երկու պոտենցիալ միջուկային հակառակորդների՝ ի դեմս Չինաստանի և Ռուսաստանի, ինչը կհանգեցնի հետևանքների»,- կարծում է գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգը հավելել է, որ Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցներն այժմ թարմացնում են իրենց միջուկային զինանոցները։

«ԱՄՆ-ն արդիականացնում է իր գրավիտացիոն ռումբերը Եվրոպայում տեղակայած միջուկային մարտագլխիկների համար, իսկ եվրոպացի դաշնակիցները արդիականացնում են ՆԱՏՕ-ի միջուկային առաքելության համար նախատեսված ինքնաթիռները», - ասել է նա:

Հրատարակության համաձայն՝ Մեծ Բրիտանիաբ տեղակայել է 225 միջուկային մարտագլխիկից մոտավորապես 40-ը, մինչդեռ ԱՄՆ-ն տեղակայել է 1,700 մարտագլխիկ (և ևս 3700-ը՝ պահեստային): Միաժամանակ թերթն ընդգծում է, որ Ֆրանսիան իր միջուկային զինանոցը չի տրամադրում դաշինքին՝ զսպման հարցում անկախությունը պահպանելու երկարամյա որոշման պատճառով։

Խոսելով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին՝ Ստոլտենբերգը կոչ է արել արևմտյան երկրներին շարունակել օգնություն ցուցաբերել Կիևին։

«Ես միանգամայն համոզված եմ, որ եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, ապա մենք ավելի խոցելի կլինենք, և այդ ժամանակ մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք մեր պաշտպանության համար», - եզրափակել է նա:

«Մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը կանխվել է (տեսանյութ) Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային Փաշինյանը երկիրը վերածել է ոստիկանապետության. Մենուա Սողոմոնյան Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության առանց որևէ պայմանի․ Պեսկով Եվրո-2024. հունիսի 26-ի խաղացանկը Ոչ միայն Փաշինյանը, այլ նաև նրա ողջ թիմն է կանգնելու «Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի» առջև․ Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Փոխվել է ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, բայց անփոփոխ է նրա դերը քաղաքական ռեժիմի պահպանության իմաստով.Հրայր Կամենդատյան Ականատես ենք լինում պատմական իրադարձության․ Միշելը՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին Աստղագուշակ հունիսի 26-ի համար Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Մեզ հետ միայն անազնիվ է ՀՀ կառավարությունը Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում ՔՊ ժողովում ուշագրավ զարգացումներ են եղել Փաշինյանի վարկանիշը գահավիժում է, բայց ընդդիմությունը չի կարողանում օգտագործել դա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հակասություններ ունե՞ն Հայաստանին զինելու հարցում Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն է ընդունել «Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը կարող է դառնալ ընդերքը և նրա հարստությունը»․ տեխնիկական գիտությունների դոկտորը՝ ՀՀ-ի տնտեսական ներուժի մասին Վրաստանը կհրավիրվի ՆԱՏՕ-ի առաջիկա միջոցառումներին. Օ՛Բրայեն ԵԱՀԿ-ն դեգրադացվել է և սպասարկում է Արևմուտքի շահերը․ Լավրով Մարդիկ, որոնք չեն ծառայել, զբաղվում են բանակի ռեֆորմներով. Արշակ Կարապետյան Ես միշտ շատ ինքնաքննադատ եմ եղել. Մեսսի ԵՄ պատժամիջոցներն ավելի ու ավելի անհեթեթ են դառնում, ՌԴ-ին դրանք ավելի քիչ են վնասում, քան եվրոպացիներին կամ եվրոպական ընկերություններին․ Մեդվեդև Արևային էլեկտրակայան բիզնեսի համար. ի՞նչ պետք է իմանալ նախքան տեղադրումը Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները՝ Մոսկվայի կառավարության դրամաշնորհի հաղթող Կշեռքի նժարին պետությունպետականություն ունենալ-չունենալու հարցն է, մյուսին՝ սեփական-խմբային շահն ու ամբիցիաները. Աննա Կոստանյան Նիկոլի ամենածանր ցուցմունքն իր անձի դեմ Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ» Մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները. «Փաստ» ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն Դավաճան համակարգի դեմ պետք է պայքարենք մե՛ր համակարգով. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ» «Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ» Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ» Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը. Տիգրան Ավինյան Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ»