Այսօր՝ 26 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը

Ամիսներ տևած բողոքի գործողություններից, բախումներից հետո, Վրաստանի իշխանությունները վերջապես կամք դրսևորելով կարողացան ընդունել օտարերկրյա ազդեցության մասին օրենքը, թեպետ արևմտյան երկրներն ու միջազգային կազմակերպությունները ոչ միայն խստորեն քննադատում էին Վրաստանի գործող իշխանություններին, այլ նաև աջակցում ընդդիմությանն իր բողոքի ցույցերի մեջ։ Ավելին, նույնիսկ ԱՄՆ պատժամիջոցներ է ներդնում գործող իշխանությունների դեմ, որոնք, ի դեպ, հայտարարել են, թե իրենց ինքնիշխանությունը ոչ մի գրամ չեն զիջելու, իսկ ընդունված օրենքը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև չափազանց կարևոր։

Արևմտյան պետությունների երկերեսանի քաղաքականությունը դրսևորվում է նաև այս հարցով։ Ի դեպ, Վրաստանում ընդունված օրենքը հենց ամերիկյան օրենքի ավելի մեղմ տարբերակն է։ Այն, ինչ ԱՄՆ-ն ընդունում է իր երկրի տարածքում, ուրիշներին պարտադրում է չընդունել և չպայքարել օտարերկրյա ազդեցության ներթափանցման դեմ։ Մինչդեռ, չափազանց էական նշանակություն ունի այդ օրենքն ազգային անվտանգության տեսանկյունից։ 

2023 թվականին Վրաստանում օրենքի ընդունման փորձը ձախողվել էր, սակայն գործող իշխանությունները հասկացել էին, որ առանց դրա հնարավոր չի լինելու ապահովել Վրաստանի ազգային անվտանգությունը և պետականամետ դիրքորոշում էին որդեգրել։

Վրաստանում այդ օրենքի ընդունման ֆոնին սրվել են խոսակցությունները, նույնպիսի մի օրենք Հայաստանում ընդունելու վերաբերյալ, թեպետ գործող իշխանությունների պարագայում դա փոքր-ինչ դժվար կլինի, քանի որ փաշինյանական իշխանությունը որդեգրել է արևմտյան պետությունների և կառույցների խամաճիկը լինելու քաղաքականությունը։

Ակնհայտ է, որ վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը, թեպետ այս օրենքն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար և տրամաբանական կլիներ, որ հենց քաղհասարակությունն ինքը շահագրգռված լիներ նման օրենքի ընդունման մեջ։ Օրենքը չափազանց կարևոր է ոչ միայն քաղաքական և անվտանգային, այլ նաև ազգային բարոյականության մասով։ Այդ կերպ օրենսդրական հիմքերի վրա կդրվեր օտար պետությունների ազդեցությունը Հայաստանում տարածելու քայլերը դատապարտելը։

Մի երկրում, որտեղ բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ կան, դրսից ֆինանսավորվող կառույցներ, հատկապես առանցքային նշանակություն ունի այս օրենքի ընդունումը, իսկ օտարերկրյա ազդեցության վերահսկումը չափազանց կարևոր է, ինչպես նաև հարկավոր է գործուն ջանքեր ներդնել դրա բարոյական ասպեկտները հանրությանը ներկայացնելու, ցույց տալու, որ յուրաքանչյուր պետության համար առանցքային նշանակություն ունի սեփական շահերն առաջ մղելը, այլ ոչ օտար պետությունների։ Հուսով ենք, որ Հայաստանում ապագա ազգային իշխանությունները կգնահատեն այս օրենքի անհրաժեշտությունը և նույնպիսի մի նախագիծ էլ իրենք կընդունեն։

Ռուսաստանից բացահայտ զգուշացումներ են հնչում Ադրբեջանը դատում է հայ գերիներին, իսկ Փաշինյանը մոռացել է նրանց մասին Արևային էներգիայի աճը փոխելու է մոլորակի պատկերը Մեր հմուտ մասնագետների ջանքերով է իրականացվում ճոպանային էքսկավատորների տեղափոխումը և շահագործումը բացահանքի տարածքում երկար հեռավորությունների վրա` անգամ բարդ ռելիեֆային պայմաններում. ԶՊՄԿ Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից Օդորակիչների աննախադեպ գնիջեցում՝ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահներում ԵԽԽՎ զեկույցը խոր մտահոգություն է արտահայտել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործով. «ՀայաՔվե» Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Սան Լուիս Պոտոսիի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է Աֆղան լրագրողը փախել է հայրենիքից, ասելով, որ այնտեղ իրեն մահապատիժ է սպառնում «Մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը կանխվել է (տեսանյութ) Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային Փաշինյանը երկիրը վերածել է ոստիկանապետության. Մենուա Սողոմոնյան Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության առանց որևէ պայմանի․ Պեսկով Եվրո-2024. հունիսի 26-ի խաղացանկը Ոչ միայն Փաշինյանը, այլ նաև նրա ողջ թիմն է կանգնելու «Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի» առջև․ Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Փոխվել է ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, բայց անփոփոխ է նրա դերը քաղաքական ռեժիմի պահպանության իմաստով.Հրայր Կամենդատյան Ականատես ենք լինում պատմական իրադարձության․ Միշելը՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին Աստղագուշակ հունիսի 26-ի համար Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ) Մեզ հետ միայն անազնիվ է ՀՀ կառավարությունը Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում ՔՊ ժողովում ուշագրավ զարգացումներ են եղել Փաշինյանի վարկանիշը գահավիժում է, բայց ընդդիմությունը չի կարողանում օգտագործել դա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հակասություններ ունե՞ն Հայաստանին զինելու հարցում Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն է ընդունել «Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը կարող է դառնալ ընդերքը և նրա հարստությունը»․ տեխնիկական գիտությունների դոկտորը՝ ՀՀ-ի տնտեսական ներուժի մասին Վրաստանը կհրավիրվի ՆԱՏՕ-ի առաջիկա միջոցառումներին. Օ՛Բրայեն ԵԱՀԿ-ն դեգրադացվել է և սպասարկում է Արևմուտքի շահերը․ Լավրով Մարդիկ, որոնք չեն ծառայել, զբաղվում են բանակի ռեֆորմներով. Արշակ Կարապետյան Ես միշտ շատ ինքնաքննադատ եմ եղել. Մեսսի ԵՄ պատժամիջոցներն ավելի ու ավելի անհեթեթ են դառնում, ՌԴ-ին դրանք ավելի քիչ են վնասում, քան եվրոպացիներին կամ եվրոպական ընկերություններին․ Մեդվեդև Արևային էլեկտրակայան բիզնեսի համար. ի՞նչ պետք է իմանալ նախքան տեղադրումը Գ․Վ․ Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները՝ Մոսկվայի կառավարության դրամաշնորհի հաղթող Կշեռքի նժարին պետությունպետականություն ունենալ-չունենալու հարցն է, մյուսին՝ սեփական-խմբային շահն ու ամբիցիաները. Աննա Կոստանյան Նիկոլի ամենածանր ցուցմունքն իր անձի դեմ