Այսօր՝ 28 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի իշխանությունը՝ որպես կառավարման տեսակ: 2018 թվականից սկսյալ, իսկ վերջին մի քանի տարին՝ առավել ևս, հաճախ կարելի էր հանդիպել բռնապետություն, ավտոկրատիա տերմինները, որին ձգտում է Նիկոլ Փաշինյանը, որը ժողովրդավարությունից փշուրներ անգամ չի թողել: Վերջին իրադարձությունների ֆոնին այդ ամենին վերստին ականատես եղանք բոլորս: Նաև իրենց քարոզած «դեմոկրատական արժեքները» իրենց շահերին զոհած «հավաքական Արևմուտքի» ներկայացուցիչները: Նրանք տեսան, որ իրենց հովանավորած ու ֆինանսավորած, այսպես կոչված, «բարեփոխումներով» ստացվել է, ինչպես քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է նկատել, «բարեփոխված գեստապո»:

Այսինքն, ստացվել է իբրև թե «ոստիկանություն», որի շատ կոնկրետ ստորաբաժանումներ կոչված են հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու բզկտելու, խմբակային հարձակումների ու խոշտանգումների ենթարկելու ընդվզող քաղաքացիներին, աղետաբեր ռեժիմի դեմ հրապարակայնորեն արտահայտվողներին: Դրան ինչ անուն ասես կարելի է տալ, բայց հասկանալի է, որ դա չնչին աղերս իսկ չունի ո՛չ ժողովրդավարության, ո՛չ պետության, ո՛չ էլ, առավել ևս, մարդկայնության հետ: Վերադառնանք սակայն հիմնական հարցին: Հիմա Հայաստանում ի՞նչ է, բացի այն, որ գործնականում երկրում ներդրված է Փաշինյանի ու նրա կամակատարների միջոցով իրականացվող արտաքին կառավարում՝ ընդգծված արևմտա-թուրք-ադրբեջանական ակցենտով:

Չնայած ձևական առումով Փաշինյանը և նրա ՔՊ-ն ընտրվել են 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններով, ավելի ճիշտ՝ ինքնավերարտադրվել են՝ գրանցված ընտրողների համատարած պասիվության, ի լրումն՝ վարչական ռեսուրսների չարաշահման պայմաններում, բայց նրանք վաղուց արդեն դադարել են լինել ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն՝ իրենց քաղաքական էությամբ ու բովանդակությամբ: Այս խումբը, Փաշինյանի գլխավորությամբ, խախտել է իր իսկ նախընտրական խոստումները, ավելին՝ այդ խոստումների հիման վրա ու դրանց իմաստն արտացոլող իր իսկ կառավարության ծրագիրն է ոտնահարել: Հանրագումարում՝ խորհրդարանում 2021-ի, օրինակ՝ աշնան դրությամբ ձևավորված մեծամասնական պատկերը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի հասարակության ներկայիս տրամադրություններին և չի արտացոլում այդ տրամադրությունները:

Գործնականում Հայաստանի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը զավթված է նույն այդ ժողովրդից՝ իրենց ընտրված ու լեգիտիմ համարող անձանց որոշակի խմբի կողմից, որը ուղղակիորեն իրեն ենթարկվող ոստիկանական ուժերի միջոցով ամենաիսկական ահաբեկման է ենթարկում նույն այդ հասարակության ակտիվ զանգվածին: Բայց սա բռնապետությո՞ւն է: Մեծ հաշվով՝ այո: Սակայն մեր մի հայրենակից բավականին դիպուկ դիտարկում է արել այդ առնչությամբ. «Մի՛ շփոթեք բռնապետությունը խուլիգանապետության հետ»: Եվ իսկապես էլ՝ բռնապետությունը, որպես կանոն, ինչքան էլ տարօրինակ չհնչի, հիմնվում է գաղափարի, գաղափարական համոզմունքների, որոշակի ուսմունքների վրա: Տվյալ դեպքում՝ կարևոր չէ, թե ինչ ուսմունքի: Իսկ նման տերմիններ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի դեպքում ուղղակի հնարավոր չէ կիրառել: Չկա գաղափար:

Ինչպես ինքն էր ասում՝ «իզմ»-եր չկան: Որևէ մեկին կամ որևէ ուժի մերժելն ինքնին գաղափար չէ: Մերժելով կարելի է ինչ-որ մեկին վանել, հեռացնել, կարելի է քանդել, ավերել, քայքայել: Բայց դա գաղափար չէ: Պարգևավճարը, «չաղ ու բախտավոր ապրելը», շարունակաբար պատերազմների ու աղետների հանգեցնող «խաղաղությունը» նույնպես գաղափարներ չեն: Ինչպես գաղափար չէ, օրինակ՝ «կոռուպցիայի դեմ պայքար» ասելով՝ այդ նույն կոռուպցիայի մեջ ընկղմվելը: Այսինքն, ՔՊ-ի միակ «գաղափարախոսությունը» մնում է պաշտոնը՝ դրանից բխող հետևանքներով՝ կարգավիճակ, փող և այլն... Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում ձևավորել բռնապետություն: Սակայն, դիտարկելով վերջին տարիներին նրա իշխանության պահվածքը, գործելակերպը, գալիս ես անխուսափելի հետևության, որ գործ ունենք պարզ խուլիգանապետության հետ: Ավելին, որոշ փորձագետներ սոցցանցերում սկսել են օգտագործել «լակոտակրատիա» տերմինը: Դա գործնականում դրսևորվում է տվյալ իշխանության գործունեությանն առնչվող ամեն ինչում՝ սկսած պետական մարմինների կառավարումից, վերջացրած հանրության հետ հարաբերություններով:

Ըստ որում, դեռևս 2018-ին, երբ Փաշինյանի «թավիշը» գալիս էր, ավելի ճիշտ՝ եկավ իշխանության, ի թիվս քչերի, մեր թերթն էլ ուշադրություն հրավիրեց օխլոկրատիայի հաստատման ու դրա պարունակած վտանգների վրա: Օխլոկրատիան այն է, երբ պետության ու ժողովրդի համար կենսական նշանակության հարցերի (ասենք՝ ոչ շատ կարևոր թվացողների ևս) վերաբերյալ որոշումները կայացվում են ոչ թե սահմանադրորեն ժողովրդի իշխանության կիրառմամբ, այլ ամբոխի քմահաճույքներով: Գործնականում այդպես էլ եղավ: Ու չնայած հետագայում տեղի ունեցած ԱԺ երկու արտահերթ ընտրություններին (2018թ. դեկտեմբեր, 2021թ. հունիս), բովանդակային առումով փոփոխություն տեղի չունեցավ: Հիմնական փոփոխությունն այն է, որ օխլոկրատիկ ռեժիմը արագորեն վերափոխվեց խուլիգանականի՝ գործնականում էլ ավելի ցածր մակարդակի վրա իջնելով:

Ու միանգամայն օրինաչափ է, որ նման իշխանությանը ենթարկվող ոստիկանական կոնկրետ ստորաբաժանումներ իրենց դրսևորում են, ինչպես դա Բագրատ Սրբազանն է նկատել, խուլիգանի նման. լինի դա դեռահասի մազերը քաշելով «բերման ենթարկելը», 20-30 հոգով փողոցային խուլիգանի նման ԱԺ պատգամավորի վրա հարձակվելը, թե ցուցարարների, այդ թվում՝ կանանց, տարեցների վրա 15 րոպեում 25-30 նռնակ նետելը, թե որևէ այլ՝ այս օրերին լիուլի արձանագրված ապօրինություն: Այդ ամենը, ինչպես նաև վերջին օրերին ծավալվող վայրագ ռեպրեսիաները հենց ասվածի ցցուն ապացույցներն են: Ամենից վատն այն է, որ այս անկումը, որակական ու բովանդակային այդ գահավիժումը տակավին շարունակվում է: Գուցե կան մտածողներ, թե պետք է մինչև վերջ ընկնել, որպեսզի դրանից հետո սկսենք բարձրանալ: Բայց վախենանք՝ մոլորություն է այդպես կարծելը: Համենայն դեպս, եթե կա տարբերակ, ապա չարժե ապառաժներին բախվելով՝ ջարդուխուրդ լինել: Եթե կա տարբերակ, պետք է այս անկումը, այս գահավիժումը կասեցնել հնարավորինս շուտ ու այդ կետից արդեն սկսել բարձրանալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լուկաշենկոն խոստացել է, որ Բելառուսը բջջային հեռախոս կարտադրի «Նապոլին» խոշոր հաշվով հաղթեց «Պալերմոյին» Պղինձը Հայաստանի համար նավթ և գազ է. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Քանի՞ անշարժ գույք է գնվել և վաճառվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում. թվեր ԶՊՄԿ-ն, ԵՊՀ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել «Մոլիբդենի պաշարներով Հայաստանը ճանաչված է աշխարհում». Վարդան Ջհանյանի զեկույցը՝ հանքարդյունաբերության ֆորումին Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ հսկայական է. նախարար Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում. մաս 3 «Փաշինյանի ելույթը մանկամտության, քաղքենիության և սնահավատության դրսևորում էր». Նաիրի Սարգսյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ. Փամբուխչյան Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Մեր պարտքն է հիշել մեր բոլորի հայրենիքի համար կռիվ տված, անմահացած հերոսներին և շարունակել պայքարը․ Նաիրի Սարգսյան Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է, որն այսօր վերաբերում է ողջ մարդկությանը․ Ավանեսյան Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում․ մաս 2 Վեդիի Մշակույթի տանը հանդիպել եմ համայնքի բնակիչներին․ Սոնա Ղազարյան Գերմանիայում գործարկվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը Այսօր 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն էր, պատերազմ, որը երկուստեք բեմադրվել էր Արցախը հանձնելու համար․ Ավետիք Չալաբյան Այս խունտան երազում էր Արցախը հանձնելու մասին․ Հովհաննես Իշխանյան 44-օրյայի աղետի պատասխանատուները հստակ անուն ազգանուններ ունեն․ Շիրազ Խաչատրյան Շուրջ 6000 զոհված հայորդիներ այսօր ողջ ու առողջ մեզ հետ կլինեին, եթե չլիներ այդ անիծյալ իշխանազավթումը․ Զաքարյան Մեկնարկել է Հայաստանի հանքարդյունաբերական երկօրյա ֆորումը Լավագույնը, ինչ նա առաջարկում է Հայաստանի համար, Թուրքիայի բարեհաճությամբ պետականատիպ կազմավորումն է. Դավիթ Սարգսյան Ներքին վերաօծման ժամանակը․ Վահե Հովհաննիսյան Չորս մարզերին 318,8 մլն դրամ կհատկացվի. գերակշիռ մասն ուղղված է Լոռու և Տավուշի մարզերում աղետի վերացմանը Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. հայտնաբերվել է 16-ամյա մաhացած աղջիկ Իշխանափոխության համար ընդդիմության տարբեր թևեր պիտի փոխզիջման գնան ապագա կառավարության շուրջ Թրամփը Ուկրաինայի ժողովրդին անվանել է «մեռած», երկիրը՝ «քայքայված» Քննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարը Պոչամբարի անվտանգ կառավարման նոր համակարգն արդեն շահագործվում է Գրիգորի Լեպսն իր 18-ամյա սիրելիին իր կին է անվանել «Սերս ուսուցչիս հանդեպ» խորագրով մրցույթ Էրդողանը չի մասնակցել Բայդենի կազմակերպած ընթրիքին Մադրիդի «Ռեալը» կփոխի խաղային սխեման Մբապեի վնասվածքի պատճառով Արևմուտքի՝ 21-օրյա հրադադարի առաջարկից հետո Նեթանյահուն բանակին կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները. ԶԼՄ-ներ Որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը, կանխատեսվող ժամկետ՝ 8 ժամ ՄԱԿ-ը պատասխանել է ՀՃՇ-ին, գլխավոր քարտուղարը հնարավոր է այցելի Հայաստան. Ռուզաննա Ստեփանյան Ջրաշենում հարևանների վիճաբանությունը հասել է դանակով միմյանց սպառնալուն