Այսօր՝ 21 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը. ԿԳՄՍՆ հերքումը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:

Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն:

«Նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:

Մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի եկեղեցին (տեղացիներն անվանում են Սբ Երրորդություն) կառուցվել է 19-րդ դարում տեղական կոպտատաշ քարից և եռանավ բազիլիկ հայկական եկեղեցի է։ Պահպանվել են հայկական լինելու փաստը հաստատագրող հարավային ավանդատան պատուհանի վերևի հատվածում պահպանված արձանագրությունը («1888 ամի»)՝ կառուցման տարեթվով, իսկ դրանից աջ նաև հայերեն արձանագրությունը։ Կիրանցի այս եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ 2024 թ․ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով կիրականացվեն հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Ոսկեպարի վաղմիջնադարյան եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, սակայն մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցումից եկեղեցու տանիքածածկերը քայքայվել են, ծածկասալերը՝ վնասվել: 2024 թ․ պետական միջոցներով կվերականգնեն հուշարձանի տանիքի ծածկասալերը։

ՀՀ Շիրակի մարզի Երերույքի վաղքրիստոնեական տաճարը, որը նույնպես հայտնվել է ադրբեջանական տեղեկատվական քարոզչության թիրախում և պատմական կեղծ պնդմամբ ներկայացվել իբրև թյուրքական կոթող, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում:

Երերույքի տաճարի և հարակից տարածքը հարուստ է մշակութային շերտով, ինչի մասին  են վկայում տարիներ շարունակ հայ և իտալական հնագիտական արշավախմբերի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երերույքի վաղքրիստոնեական տաճարի ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ պետությունն իրականացնում է շարունակական աշխատանք:

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանումը՝ մասնավորապես ապահովելով նաև միջազգային դիտորդական առաքելության այցերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկման նպատակով»,- ասված հայտարարությունում:

ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի երեխաները՝ IDBank-ում Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Ադրբեջանում COP29-ի անցկացումը կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում. Զախարովա Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք» «Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի արջև». Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ Աղազարյանին «Պարզվում է՝ ամբողջ «բազարի» պատասխանատուն Սանոսյանն էր». Արմեն Հովասափյան Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվել ՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Իրանում երկրաշարժ է եղել «Սպայկա»-ն բացարձակ առաջատարն է Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Ինչու՞ պետք է քաղաքացիները ֆինանսապես հաշվետու լինեն պետությանը․ Նաիրի Սարգսյանը խոսում է դժվարությունների, վտանգների մասին Ձմռանն արևային մարտկոցները կարող են կորցնել արդյունավետությունը. խնդրի լուծումը գտել են Լեհաստանում Արցախցիների վերադարձի իրավունքի ուղղությամբ Եվրախորհրդարանի արդեն մի քանի բանաձևեր կան․ «Հայաքվե» Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը․ «Հայաքվե» Պետք է ոչ թե փրկչի, այլ փոփոխության սպասում ձևավորել․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ» «Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ» Կադրային շարժերի ավանտյուրիզմը. «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ» Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ» «Երկրում կա մեծ կոռուպցիա, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը». «Փաստ» Ուշագրավ առաջարկ. անհատները՝ 1 միլիոն, իսկ հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուսական ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ. «Փաստ» Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է ԱՄՆ-ն և Իսպանիան ավիահարձակման սպառնալիքի ֆոնին փակել են Կիևում դեսպանատները. գիշերը Կիևի մարզում օդային տագնապը տևել է ավելի քան 11 ժամ Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են Խոշոր հրդեհ՝ Մխչյան գյուղում. տունն ամբողջությամբ այրվել է Շիրակում հայտնաբերվել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր (տեսանյութ) Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով Որոշակի ՄՕԳ և ավելի ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն. Փաշինյան