Այսօր՝ 28 հունիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»։

Թատերականացված պոռթկման ժամանակ ասելու է, թե 1991-ից անկախությունը որպես թոկ են մեր դեմ կիրառել՝ Ռուսաստանից կախված լինելու համար, իսկ հիմա մենք ունենք ինքնիշխանություն ձեռք բերելու հնարավորություն, և որ իր քաղաքական թիմն ունի մանդատ՝ ժողովրդին տանելու իրական ինքնիշխանության(Թուրքիայի տիրապետության տակ)։

Դահլիճի 60-քանիսը ծափ են տալու, Հ1-ի հայտնի տաղավարը սկսելու է քննարկումները՝ «կեղծ պետականությո՞ւն, թե՞ իրական ինքնիշխանություն» խորագրով, նախարարները, փոխնախարարները շարունակելու են դիմել «ՄԵԾԱՐԳՈ»-ով։ Հասարակության զգալի մասը լռելու է՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվեց։ Իսկ հետո լինելու է Արցախի սցենարը՝ մասշտաբի փոփոխությամբ. 2 օրվա փոխարեն երկիրը կարող է դատարկվել 2 տարում։ Նախկին, ներկա փողատերերը սահուն գաղթելու են իրենց Դուբայներ, Հունաստաններ, Լոսեր և այլն։ Գրին քարտ ունեցողները՝ նույնը։ Մենթալ խոպանչու մեր գենը բուռն ռեալիզացվելու է։ Իսկ գիտե՞ք, թե Վրաստանի տարածքում ժամանակին պապ-տատ ունեցող քանիսն են այս ընթացքում հիշել իրենց «ծագումը» ու արագացված կարգով Վրաստանի քաղաքացիություն են ուզում ստանալ։ Դոշակի տակից քանի՞ տասնյակ հազար ընտանիք է հանելու ռուսական անձնագիրը։

Երկրում մնալու են անճարները և մինչև վերջին վայրկյանը երկիրը փրկելու պատրաստ մարդիկ։ Սա է ռեալ սցենարը, ոչ թե մի քանի գյուղի կամ նախկին-ներկա որոճվող թեման։

Այս իրատեսական սցենարը թույլ չտալու համար, պետք է շարժումը ուժեղացնել։ Բագրատ Սրբազանի ձևակերպումն իր պարզությամբ ու ազնվությամբ սպառիչ է. «Շարժումը բաղկացած է քեզնից. եթե դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է»։

Բանաձևը փոխվում է. նրանք մարում են պետությունը, մենք պետք է ուժեղացնենք շարժումը։ Բայց շարժումը ուժեղացնելու համար այն պետք դառնա ավելի գրագետ՝ քաղաքական։ Միայն քաղաքական բովանդակությունն ուժեղացնելու դեպքում է հնարավոր մեծացնել մեր ընտրազանգվածը, և հասկանալի դառնալ արտաքին խոշոր խաղացողների համար։ Ադրբեջանը քաղաքական ծրագրով գնում է Հայաստանի ոչնչացմանը, մենք պետք է քաղաքական մեր ծրագրով խափանենք դա։ Մնացածը չորրորդական է։ Սրա չգիտակցումը կբերի պատմական խոշորագույն ողբերգության, ու այնքան արագ, որ չենք էլ հասկանա, թե ինչպես կատարվեց։

Արցախը ամենավառ օրինակն էր. Հայաստանի քաղաքական միտքը և հասարակությունը 9-10 ամիս չհասկացան, թե ինչ է տեղի ունենում և ինչով է ավարտվելու։

Հիմա նույնը Հայաստանի մասին է։ Այն տարբերությամբ, որ եթե Արցախի ժամանակ մենք չէինք պատկերացնում, թե ինչով է դա ավարտվում, հիմա պատկերացնում ենք։

Հերիք է պատմական դեբիլությամբ զբաղվել՝ Ամերիկան չի թողնի, Իրանը չի թողնի, Ալիևը ռիսկ չի անի։ Ամեն ինչ էլ կանեն, եթե մենք շարունակենք ապաքաղաքական զանգված մնալ։

Այս իմաստով շարժումը չի կարող մարել. այն պետք է վերափոխվի։ Կարող է փոխվել շարժման հարթակը, հրապարակի ծավալը, ձևակերպումների առաջնահերթությունները, միջոցառումների ինտենսիվությունը և այլ շատ բաներ կարող են փոխվել։ Ու դա նորմալ է։ Բայց շարժման իդեան չի կարող ո´չ փոխվել, ո´չ մարել, եթե այն հստակ նպատակ ունի՝ պահել Հայաստանը։ Սրան պետք է հաջորդի նպատակի քաղաքական ճանապարհային քարտեզը։

Վրաստանի կառավարությունը պատմական դասագրքային օրինակ է՝ ինչպես պահել պետական շահը և չընկրկել պսևդոեվրոպական հակապետականության առաջ։

Իսկ մերն ընդհանրապես ավելի բարդ պատմություն է. մեզ Եվրոպայում ոչ սպասում են ոչ՝ հրավիրում։ Մեզ սպասում է միայն Ադրբեջանը, սպասում է մեր վերջին 1-2 սխալին, որ մեր պետականության թեման փակի։ Այս հենց սա´ չի հասկանում լայն հասարակությունը, նրա վերնախավերը, քաղաքական գործիչների զգալի մասը։ Շարժումը պետք է հենց սա հասկացնի՝ ընդ որում՝ շատ արագ»:

Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը Միայն հանրության բոլոր շերտերի հետ թիրախային աշխատանքը հնարավոր կդարձնի հաղթանակը ազգակործան ուժերի դեմ. Հրայր Կամենդատյան Սպանությունից ու սպանության փորձից հետո Թբիլիսիի 35-ամյա բնակիչը ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ․ նա հայտնաբերվել է Աշտարակում (տեսանյութ) ԱՄՆ-ում կայացել է Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը. ըստ CNN-ի հարցման՝ հաղթել է Թրամփը Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին․ Ջեյմս Ուորլիք Ընտանիքի 4 անդամներ, որոնցից մեկն անչափահաս է՝ «Mercedes» ավտոմեքենայով հայտնվել են Արփա գետում ԵՄ-ն Ուկրաինային 1,9 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրել Կան փակ ավտոճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը շարունակվում է. այս անգամ ստուգայցը Ավանում էր Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ ԱՄՆ-ն նախատեսում է ՆԱՏՕ-ի հուլիսյան համաժողովին հրավիրել Հայաստանին ու Ադրբեջանին «Կատարյալ սուտ ու կեղծիք». Ռուսաստանից արձագանքել են ԱԽ քարտուղարին Արտոնյալ տոկոսադրույքներով առցանց ավանդ՝ AMIO Mobile-ով Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ԶԻԼ»ը. վերջինը կողաշրջվել է «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազությանը Փաշինյանը «դուխ» է տալիս ուժայիններին նոր սրացումներին ընդառաջ Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը Հայաստանի պետական պարտքը հատել է 12 միլիարդ դոլարի շեմը Ադրբեջանն ակտիվորեն զինվում է Եվրամիության երկրների օգնությամբ «Կանաչ» Ադրբեջանը ավելի շուտ սև է կամ շագանակագույն․ ՀՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում բնապահպանությանը․Վարդան Ջհանյան Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Սինգապուրում տղամարդը կազինոյում 4 միլիոն դոլար շահելուց հետո սրտի կաթված է ստացել (տեսանյութ) Եվրո-2024․ հայտնի է խմբային փուլի խորհրդանշական հավաքականը (լուսանկար) Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ Ամաչում եմ, որ մի երկրի քաղաքացի եմ, որի քաղաքացիները Բաքվի բանտերում են. Մանե Թանդիլյան «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը օգնություն է հավաքագրում առաջնագծում կռվող մարտիկների համար (տեսանյութ) Գերմանիայում էլեկտրաէներգիայի գները փլուզվել են. չափազանց շատ են արևային մարտկոցները Իրանի փոխնախագահը հանել է թեկնածությունը նախագահական ընտրություններից Երբեք չէի մտածում, որ նա կգա և կխոսի ինձ հետ. Կվարացխելիան` Ռոնալդուի մասին Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է Ինչո՞ւ է Էրդողանը Փաշինյանին հրավիրում Թուրքիա. «Փաստ» Պաղեստինյան գամբիտ. ո՞վ «կգնի» նման ժեստը. «Փաստ» Ռազմական հեղաշրջման փորձ՝ Բոլիվիայում. երկիրը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել լեգիտիմ ընտրված նախագահին ԵԽԽՎ-ն միաձայն ընդունեց իր մշտադիտարկման հանձնաժողովի կողմից պատրաստած զեկույցը Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ. Չալաբյան Պատժամիջոցային քաղաքականության ֆիասկոն. սեփական ժողովուրդների և այլ երկրների զոհաբերությունը՝ հանուն քաղաքական շահերի. «Փաստ» «Օրենքն իրենց համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ մարդկանց պատժելու, վախեցնելու, ահաբեկելու». «Փաստ» Արցախը հանձնողները այլոց են մեղադրում Արցախը հանձնելու մեջ. «Փաստ»