Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն պարագայում, երբ Հայաստանը բազմաթիվ անվտանգային ու արտաքին քաղաքական խնդիրներ ունի լուծելու, շոկային էր այն, որ հանկարծ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց և ճանաչեց Պաղեստին պետությունը։ Դրան շտապեց արձագանքել Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ողջունելով Հայաստանի այդ քայլը։ Այսպիսի արձագանքը շատ փորձագետների համար ենթադրությունների տեղիք տվեց, որ Հայաստանը Պաղեստինը ճանաչել է հենց Թուրքիայի պահանջով։ Մենք մի կողմ կթողնենք նման եզրակացությունների արդարացված կամ ոչ արդարացված լինելու հանգամանքը և չենք խորանա, ինչպես իշխանություններն են սիրում ասել, «դավադրապաշտական տեսությունների» հորձանուտում: Այդուամենայնիվ, գլխավոր հարցը մնում է այն, թե այս պահին ի՞նչ արտաքին քաղաքական անհրաժեշտությամբ էր պայմանավորված Հայաստանի նման քայլը։

Մի՞թե դա այդքան հրատապ էր։ Իհարկե, արաբական երկրները ողջունեցին Հայաստանի այդ քայլը, սակայն այն բացասական հետք կթողի Իսրայելի հետ հարաբերություններում՝ մանավանդ որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվեց հրեական պետության ԱԳՆ և նրան բողոք հայտնվեց։ Ճիշտ է՝ պաշտոնական Թել Ավիվը Երևանի նկատմամբ, մեղմ ասած, իրեն կոռեկտ չի պահել ու գրեթե միշտ Ադրբեջանի կողմից է հանդես եկել՝ ժամանակակից սպառազինություններ մատակարարելով այդ երկրին, բայց Հայաստանը ևս կարողանում էր հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ ու նույնիսկ դեսպանություն հիմնել այդ երկրում։ Թել Ավիվում Բաքվի հետ հարաբերությունների խորացումը մի կողմից՝ հաշվի է առնվում կոմերցիոն շահի տեսանկյունից, երբ Ադրբեջանը էներգակիրներ է մատակարարում, իսկ Իսրայելը սպառազինություններ տրամադրում, իսկ մյուս կողմից էլ Ադրբեջանը դիտարկվում է որպես հնարավոր հակաիրանական գործողությունների պլացդարմ։

Մյուս կողմից՝ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանը ևս իսրայելական սպառազինություն գնի, հատկապես, որ վերջերս միջազգային մամուլում նշվեց, թե Հայաստանը դիտարկում է Իսրայելի «Բարակ 8» հակաօդային պաշտպանության համակարգը (MR-SAM) գնելու հնարավորությունը: Չնայած իր փոքր չափերին՝ Իսրայելը Մերձավոր Արևելքում խոշոր խաղացող է՝ մանավանդ որ տնտեսության, ՏՏ ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների մշակման և ռազմական առաջադեմ տեխնիկայի արտադրության հարցում լուրջ հաջողությունների է հասել։ Ու պետք է հաշվի առնել, որ Իսրայելի գլխավոր աջակիցը ԱՄՆ-ն է, որն այդ երկրին ամեն տարի միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրում։ Իսկ հրեական լոբբին ազդում է այդ երկրի արտաքին քաղաքականության վրա։ Ուստի Պաղեստին պետության ճանաչումը կարող է որոշակիորեն իր ազդեցությունն ունենալ նաև ԱՄՆ-ի հետ մեր ունեցած հարաբերություններում։ Մյուս կողմից՝ չենք կարող հաշվի չառնել Իսրայելում հայկական համայնքի ու Երուսաղեմում հայկական թաղամասի նշանակությունը։

Երուսաղեմում «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքի հետ կապված Երուսաղեմի հայ համայնքի վախը՝ տեղահանության հետ կապված, շարունակում է մնալ ակտուալ, իսկ իրավիճակի վրա կարող է ազդել Իսրայելի կառավարությունը։ Արաբա-իսրայելական հակամարտությունն այնպիսի հարց է, որի դեպքում Հայաստանը ոչ թե պետք է առանց կշռադատելու որևէ կողմ նետվի, այլ բալանսավորված քաղաքականություն վարի Իսրայելի ու արաբական աշխարհի միջև։ Մյուս կողմից էլ՝ ամենատարօրինակն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ճանաչում են օտար պետությունը, բայց իրենք իրենց ձեռքով փակեցին Արցախի ճանաչման ճանապարհը, և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Ու մինչ այդ էլ, չնայած Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը, սակայն պայքարում էր միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությամբ։

Հայաստանի ԱԳՆ-ն Պաղեստինի ճանաչման հետ մեկտեղ խոսում է Գազայի հատվածում առաջացած հումանիտար ճգնաժամի ու աղետալի վիճակի մասին, և ճիշտ է անում, բայց, չգիտես ինչու, չի նշում, թե Արցախում Ադրբեջանը ամիսներ շարունակ ինչպիսի անտանելի հումանիտար ճգնաժամ էր ստեղծել։ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են երևակայական խաղաղության ու խաղաղության համաձայնագրի մասին, բայց չեն ընդգծում, որ Ադրբեջանը նույնիսկ հումանիտար հարցերում բարի կամք չի դրսևորում։ Մինչև հիմա Ադրբեջանը գերեվարված է պահում Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին ու այլ անձանց և տարաբնույթ խոշտանգումների ենթարկում։ Չեղավ մի դեպք, երբ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ու միջազգային հանրության առաջ կոնկրետ պահանջ դնի գերիների վերադարձի հետ կապված։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan