Սյունիքում հայտնաբերվել են մի քանի նոր հուշարձաններ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թ․ հունիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (հնագետ՝ Ա․ Ջուլֆալակյան, ճարտարապետ՝ Գ․ Գյուլամիրյան), համաձայն առաջադրանքի, ուսումնասիրություններ է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սվարանց, Տանձատափ, Հալիձոր, Հարժիս, Տաթև գյուղերում, հայտնում են «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հորդառատ անձրևներով ուղեկցվող դաշտային աշխատանքների արդյունքում արշավախումբը հայտնաբերել է մի քանի նոր հուշարձաններ, որոնցից է Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը, և կազմվել են դրանց պահպանական գոտիների նախագծերը։