Բելինգհեմը կտուգանվի անպարկեշտ ժեստի համար և կխուսափի որակազրկումից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Սլովակիայի հավաքականին գոլը տոնելիս ցուցադրած անպարկեշտ ժեստի համար կտուգանվի՝ խուսափելով որակազրկումից: Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կտուգանվի հնգանիշ գումարով, սակայն կկարողանա օգնել Անգլիային Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի՝ Շվեյցարիայի հետ խաղում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի պահվածքի առնչությամբ, որը գոլը տոնելիս ձեռքը մոտեցրել էր աճուկին ու թափահարել:
Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականների միջև քառորդ եզրափակչի հանդիպումը կկայանա այս շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին: