Սահմանադրությունը որպես Մայր օրենք պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները. Տիգրան Ավինյան
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։
Հայաստանի Հանրապետության համար կարևոր այս օրը բոլորիս հիշեցնում է մեր իրավունքների և պարտականությունների մասին։ Միևնույն ժամանակ հիշեցնում նոր իրողությունների և այդ իրավիճակում պատշաճ արձագանքելու, մարդու և քաղաքացու իրավունքներն առավելագույնս պաշտպանելու մասին։
Սահմանադրությունը որպես Մայր օրենք պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները՝ ապահովելով մեր երեխաների համար ավելի լավ ապագա։