Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կառավարություն հո չէ, «ցնցող նվաճումների» էպիկենտրոն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչո՞վ է, առհասարակ, զբաղված Հայաստանի կառավարությունը կամ, եթե կուզեք, անձանց այն խումբը, որը համարվում է այդպիսին: Ի՞նչ են նրանք այնտեղ առհասարակ քննարկում: Երբ գործի բերումով կամ թեկուզ պարզապես հետևում ես կառավարության նիստերին, կարող է բացարձակ խաբուսիկ տպավորություն ստեղծվել, թե դա մի ինչ-որ հեքիաթային, բացարձակապես ոչ մի խնդիր ու սպառնալիք չունեցող երկրի կառավարության նիստ է: Կարող է թվալ, թե, օրինակ՝ Շվեյցարիայի կառավարությունն է դա, կամ՝ լավ, ենթադրենք, Նոր Զելանդիայի: Խնդրեմ, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը, ամենայն լրջությամբ, խոսում էր այն մասին, որ իր կառավարությունը, վերջապե՜ս, 5 տարի անդադար տքնելուց հետո կարողացել է իր համար պարզել, թե ինչն է թթվասեր համարվում, իսկ ինչը՝ ոչ:

Ցնցո՛ղ նվաճում է, ոչինչ չես ասի: Հասկանո՞ւմ եք, փաստորեն թշնամին Հայաստանից ահռելի տարածքներ չի զավթել, թշնամին Հայաստանին ոչ մի բանով ոչ մի կողմից չի սպառնում, հասարակությունը ծանր ու խուլ դիմադրության մեջ չէ, աղքատությունը սրընթաց աճ չի գրանցում... Մնացել էր միայն թթվասերի հարցը պարզել, դա էլ հերոսաբար արեցին: Դրանից հետո երևի կմնա պարզել, թե ինչ է, օրինակ՝ բիզը կամ, ասենք, մուրճը: Ինչևէ: Չնայած նիստերը հեռարձակվում են, չնայած նիստի օրակարգն ու որոշումները էլեկտրոնային տարբերակով կարելի է (եթե այդքան «գլուխ դնեք»), ի վերջո, գտնել կառավարական կայքերում, չափազանց դժվար է ասել, թե նրանք ինչով են այնտեղ զբաղված՝ Փաշինյանի գլխավորությամբ:

Իսկապես դժվար է, քանի որ կառավարության նիստի օրակարգում ներառված հարցերի առնվազն 90 տոկոսը կա՛մ չզեկուցվող է, կա՛մ գաղտնի: Ու պատկերը հիմնականում այդպիսին է այն բանից հետո, ինչ Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին: Նա էլ իր «ճաշակով» ընտրում է որևէ թեմա, որի շուրջ կարող է ժամերով խոսել, ու գնա՜ց... Կարևորը՝ իր համար խոսելիք լինի՝ հատկապես «ասֆալտի» կարգի թեմաների շուրջ: «Լապշա»՝ մի խոսքով...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա)