Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պարտությամբ հպարտացողների շարունակական «ցնծությունը».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքները, ընդգծենք՝ արյամբ ազատագրված ու տասնամյակներ շարունակ, բազմաթիվ արժանավոր հայորդիների կողմից նաև կյանքի գնով պաշտպանված տարածքները գրիչի մի շարժումով թշնամուն նվիրած ՔՊ-ի ներկայացուցիչները «ցնծության էքսկուրսիաների» են մեկնում իրենց աղետած բնակավայրեր: Օրերս, նշենք, մի ամբողջ խումբ քպական պատգամավորների պատվիրակություն էր մեկնել Կիրանց, որի զգալի տարածքներ բառացիորեն վերջերս Նիկոլ Փաշինյանը հանձնեց թշնամուն, այդ թվում՝ իր ոստիկանության միջոցով տեռորի ու բռնությունների ենթարկելով այդ հողատվությանն ընդդիմացող կիրանցցիներին ու նրանց աջակցող քաղաքացիներին:

Առանձնապես ուշադրություն գրավեց այն դրվագը, որ քպական պատգամավորուհիներից մեկը, այդ թեմայով մեկ այլ քպական քարոզիչի ֆեյսբուքյան դիտարկմանը արձագանքելով, հայտարարել է, թե անսահման հպարտ է Կիրանցում իր տեսածով: Նրան, իհարկե, նմանապես հակադարձել են, բայց այստեղ այլ բան էլ է հետաքրքիր: Այդ ի՞նչ է տեսել քպական պատգամավորուհին Կիրանցում, որ անսահման հպարտ է: Կիսված գյո՞ւղը, գյուղի դպրոցին համարյա արդեն կպած ադրբեջանաթուրքական դիրքերն ու զորքե՞րը, սահմանային փշալա՞րը, թե՞ իրենց այդքան սրտամոտ ադրբեջանական դրոշը: Ինչի՞ց է, էլի, ուրախացել, ինչի՞ համար է հպարտ: Միգուցե հպարտ է հայ մարդկանց քանդված տների ու շինությունների տեսարանի՞ց: Այն շինությունների, որ գտնվում էին այն հայկական հողերի վրա, որոնք իր «պարտիական» շեֆ ու կուռք Նիկոլ Փաշինյանը նվիրել է Ալիևին: Դրա՞ համար է հպարտ:

Առհասարակ, գուցե մի առանձնահատուկ հոգեբանական երևո՞ւյթ է պարտության համար հպարտանալը: Թեպետ, դրան դեռ կվերադառնանք: Այստեղ այլ բան է հետաքրքիր: Կիրանցի մատույցներում ՔՊ պատգամավորական «դեսանտը» ավելի շուտ թեթևակի «հետախուզական մանևր» էր՝ պարտությամբ գլխավոր հպարտացողի այցից առաջ: Այսինքն, նախ՝ պատգամավորական «հետախուզական խումբ» են ուղարկել, տեսնեն՝ հո բան-ման չի լինում: Մի քանի կադր նկարվեն: Զարմանալի է, ի դեպ, որ նույն պատգամավորուհին, օրինակ՝ մի քանի հատ դեղձ կամ սև սալոր բռնած չի նկարվել ու գրել. «Կիրանցն իմ հայրենիքն է», ինչպես մի 4 տարի առաջ Ակնայում (Աղդամ) արել էին նրա սիրելի կուսակցական ընկերները: Կարծում ենք՝ հիշում եք, որ գնացել ու Արցախում նկարվել էին: Իսկ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ գոռում էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»: Իսկ հիմա, ինչպես հայտնի է, այդպես չի բղավում, սակայն շարունակ այն է ասում, թե Կիրանցի կեսը Հայաստան չի, այլ ադրբեջանական է, Ոսկեպարի այս ու այն կողմերը ադրբեջանական են...

Իսկ ով էլ դրա դեմ է արտահայտվում, իր անմիջական ենթակայության տակ մտած ոստիկանական ստորաբաժանումներով բզկտում են, թե դուք ո՞վ եք, որ մեզ խանգարեք, որ ձեր հողերը հանձնենք ադրբեջանցիներին... Մի խոսքով, այն բանից հետո, երբ քպական պատգամավորները գնացել ու Կիրանցում բոլ-բոլ հպարտացել էին, նրանց «ոտնահետքերով» ու «աշխատանքային այցով» գլխավոր ՔՊ-ականն էլ էր մեկնել այնտեղ: Հիմնականում՝ նկարվելու. իբր, տեսեք-տեսեք, թե ինչ մեծածավալ աշխատանքներ են կատարվում, էլ ճանապարհներ սարքել, էլ այս, էլ այն: Էլ զինվորական համազգեստով «չեստ տվողներ», եթե կուզեք՝ «պատվի առնողներ»: Պարտությամբ... հպարտացողները: Լավ, այնուամենայնիվ հարց է ծագում: Իսկ ո՞ւմ համար են այս էժանագին շոուները: Ո՞ւմ են, էլի, ուզում հիմարի տեղ դնել Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցական ենթակաները:

Իբր ի՞նչ: Եվ ո՞ւր էին բոլոր նրանք մայիսին, ինչո՞ւ կիրանցցիների, ոսկեպարցիների բողոքի ցույցերի ժամանակ նրանք այդպես էլ չերևացին այդ սահմանապահ ու, ի դեպ, ասես ճակատագրի դաժան, բայց անողոք ծաղրով՝ 2021-ին հենց ՔՊ ընտրած գյուղերում ու գյուղացիների աչքերին: Կամ հիմա, որ գնում են, ինչո՞ւ են միայն սահմանային փշալարերի հետ նկարվում: Ի՞նչ է, դժվա՞ր է մի քիչ «փող թափել» ու նկարահանել սրտաճմլիկ տեսարաններ, օրինակ՝ առ այն, թե ինչպես են սահմանամերձ գյուղերի բնակիչները ջերմառատ երախտագիտություն հայտնում Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին, որ վերջապե՜ս ադրբեջանական դիրքերը կտրուկ մոտեցրեց իրենց տներին, դպրոցներին, մանկապարտեզներին: Այս նույն այցերին անդրադառնալով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, կարծում ենք, միանգամայն դիպուկ է բնորոշել, նկատելով՝ երբ այդ ամենը (նկարներ, հպարտության ժայթքումներ և այլն) ֆիլտրում ես, տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան