Ամերիկացի ռեփերը գնել է փոքր քաղաքի քաղաքապետի պաշտոնը եւ այն անվանակոչել Գեյ-Հելլ
Ամերիկացի հայտնի բլոգեր եւ ռեփեր Էլայջա Դենիելը Միչիգան նահանգում գնել է Հելլ քաղաքը (թարգմանաբար՝ «դժոխք»)՝ դառնալով դրա ժամանակավոր քաղաքապետը, եւ այն վերանվանել է Գեյ-Հելլ («Գեյ-դժոխք»), հայտնում է Livingston Daily-ն:
Նոր քաղաքապետն ամբողջ քաղաքում կախել է ԼԳԲՏ դրոշներ՝ ի նշան բողոքի ընդդեմ երկրի դեսպանատների շենքերի վրա ԼԳԲՏ համայնքի դրոշներ կախելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքի:
Բլոգերի խոսքով՝ հիմա միակ դրոշը, որ կծածանվի Գեյ-Հելլի վրա, կլինի հենց այս ծիածանագույն դրոշը: