Այսօր՝ 14 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչու ՀՀ իշխանությունները չեն օգտվում FreedomHouse-ի զեկույցից. «Հայաքվե»-ի անդամ Արմեն Մանվելյան

FreedomHouse իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել ծավալուն զեկույցով, 2020-23թթ․ Արցախում տեղի ունեցած աղետի՝ պատերազմի, շրջափակման եւ էթնիկ զտումների մասին, այն վերնագրելով՝ «Ինչու չկան հայեր Լեռնային Ղարաբաղում»։ Համոզված ենք, որ զեկույցը կարեւոր է, քանի որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը զեկույցում իր ուշադրությունը կենտրոնացրել է Արցախում 2020-2024թթ․ տեղի ունեցած իրադարձությունների վրա, որոնք, ցավոք սրտի, հանգեցրին հայերի տեղահանմանը եւ ցեղասպանությանը։
24 էջից բաղկացած զեկույցը փաստահավաք խմբի աշխատանք է, որը երկար ժամանակ հավաքել է ապացույցներ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների եւ էթնիկ զտումների մասին։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, իրենց համար նախադեպային են եղել մինչ այդ տեղի ունեցած նմանատիպ միջազգային քրեական գործերը, որոնք դիտարկել են Հարավսլավիայի, ինչպես նաեւ Ռուանդայի գործով ստեղծված միջազգային դատարանները, նաեւ՝ Միջազգային քրեական դատարանում քննված մի շարք գործերը։ 

Փաստահավաք խումբն իր աշխատանքում հենվել է ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վրա` գնահատելու մարդկության դեմ կատարված հանցագործությունները։ Օգտագործել են նաեւ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում՝ փորձագետների զեկույցները, որը ստեղծվել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 780 որոշմամբ, որոնք հիմք են հանդիսացել զեկույցի համար «էթնիկ զտումներ» հասկացության համատեքստում։

Այսինքն, դիտարկելով այս զեկույցը՝ պարզ է դառնում, որ հեղինակները բավականին լուրջ են մոտեցել խնդրին, եւ փաստահավաք առաքելությունն իրականացվել է՝ հաշվի առնելով տեղի ունեցած հանցագործության ողջ լրջությունը եւ դրա հետեւանքներն Արցախի հայ բնակչության համար։ Մի քանի գլխից բաղկացած զեկույցում մանրամասն ներկայացված է 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմի պարբերական հարձակումները եւ այն վախի մթնոլորտը, որ ստեղծվել էր հայ բնակչության շրջանում։

Առանձին ենթագլխով անդրադարձել են գազամուղի ոչնչացմանը եւ դրա նկատմամբ հսկողության հաստատման խնդրին, ինչն էներգետիկ ճգնաժամ էր ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Զեկույցում անդրադարձ կա այն մասին, որ հայ բնակչության նկատմամբ ահաբեկչությունները կատարվում էին ռուս խաղաղապահների ներկայությամբ, որոնք ոչինչ չէին ձեռնարկում՝ այն կանխարգելելու համար։ 

Զեկույցը՝ Շրջափակում գլխում, անդրադառնում է 2022թ․ դեկտեմբերի 12-ից Արցախի նկատմամբ իրականացված շրջափակմանը՝ այն որակելով որպես անմարդկային գործողություններ, որն ավելի խորացավ 2023թ․ հունվարին, երբ շրջափակումը դարձավ էլ ավելի խիստ, եւ նույնիսկ վնասվեց դեպի Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրական համակարգը։ Այդ շրջանում, նշում են զեկույցի հեղինակները, դեղորայքի փոխադրումը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ ծանր հիվանդների տեղափոխումը դեպի ՀՀ դարձան հազվադեպ։ 

Զեկույցում մանրամասն հղումներ են արվում Միջազգային կարմիր խաչի զեկույցներին՝ որպես ապացույց այն հումանիտար ճգնաժամի, որը հասունանում էր Լեռնային Ղարաբաղում` Ադրբեջանի իշխանությունների քայլերի արդյունքում։ Այս մասին ավելի մանրամասն տես «Հասունանում էր հումանիտար ճգնաժամ» գլխում, որտեղ նկարագրվում են պարենամթերքի պակասը եւ դրա հետեւանքները։

Զեկույցում անդրադարձ կա ադրբեջանական գործողությունների հետեւանքով բնակչության առողջական վիճակի վատթարացմանը, մասնավորապես նշվում է, որ առողջական վիճակի բացասական փոփոխություններ գրանցվում էին հղի կանանց 90 տոկոսի մոտ։ Սրտանոթային եւ քրոնիկ հիվանդությունների պատճառով այդ ընթացքում մահացությունների թիվն աճել էր 66 տոկոսով։ Զեկույցը կազմող խումբն այդ տեղեկությունները վերցրել էր ոչ միայն Կարմիր խաչի տվյալներից, այլեւ Լեռնային Ղարաբաղից արտագաղթած անձանց հետ անհատական հանդիպումների եւ հարցազրույցների արդյունքում։ 

Առանձին անդրադարձ կա ատելության այն խոսքին, որը պաշտոնական Ադրբեջանն օգտագործում էր ընդդեմ Լեռնային Ղարաբաղի բնակչության։ Մասնավորապես հղում են կատարում Իլհամ Ալիեւի խոսքին, ով սպառնում էր Արցախի հայությանը` կա՛մ ենթարկվել, կա՛մ լքել Լեռնային Ղարաբաղը։ 

Զեկույցում շատ մանրամասն անդրադարձ կա 2023թ․ սեպտեմբերի 19-ին սկսված հարձակմանը եւ դրա հետեւանքներին՝ Արցախի եւ այնտեղի հայ բնակչության համար։ Նկարագրված են հայերի արտագաղթը եւ այն տառապանքները, որ նրանք կրել են դրա հետեւանքով․ ըստ զեկույցի՝ ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունեցել է մոտ 227 զոհ, որոնցից 34-ը՝ քաղաքացիական անձինք եւ 5 երեխա։ Կային նաեւ մեծ թվով վիրավորներ եւ անհետ կորածներ։ 

FreedomHouse-ի զեկույցի վերջին ենթագլխում նկարագրված է, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը ոչնչացնում հայերի թողած պատմական ժառանգությունը։ Որպես ապացույց՝ ներկայացված են նաեւ տիեզերքից կատարված նկարներ, մասնավորապես` ինչպես է ամբողջովին ոչնչացվել Քարինտակ գյուղը եւ այլն։ 

Զեկույցի եզրակացության մասում հեղինակները պնդում են, որ տեղի ունեցածը համապատասխանում է «էթնիկ զտումներ» հասկացությանը, ըստ Հարավսլավիայի գործով իրականացված դատական ակտերի, երբ այն՝ էթնիկ զտումը, ուղեկցվել է մարդկանց նկատմամբ իրականացված կտտանքներով, սպանություններով, անօրինական ձերբակալություններով, սահմանափակելով մարդկանց հնարավորությունները՝ սնունդ, դեղորայք հայթայթելու, մարդկանց բռնի տեղահանումով եւ այլն։ Հեղինակներն այսպիսով եզրակացնում են, որ տեղի ունեցածը համապատասխանում է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածին՝ հանցագործություն ընդդեմ մարդկության, եւ 8-րդ հոդվածին՝ պատերազմական հանցագործություններ։ 

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ հեղինակավոր FreedomHouse իրավապաշտպան կազմակերպությունն ահռելի աշխատանք է կատարել՝ նկարագրելու եւ միջազգային հանրությանը ներկայացնելու այն աննախադեպ հանցագործությունները, որոնք կատարվել են Լեռնային Ղարաբաղում` ընդդեմ այնտեղ ապրող հայ բնակչության։ Հետեւաբար, հարկավոր է հավաքել եւ միջազգային դատարանին ու միջազգային կառույցներին ներկայացնել նմանատաիպ զեկույցներ, բարձրաձայնել դրանց մասին, որ պարզ դառնա Արցախում հայության դեմ իրականացված հանցագործությունների՝ էթնիկ զտումների եւ ցեղասպանության մասին։ 

Նմանատիպ փաստաթղթերի առկայության պայմաններում ՀՀ իշխանությունները նախընտրում են լռել եւ չբարձրաձայնել այդ հանցագործությունների մասին։ Վերլուծելով գործող իշխանությունների վարքագիծը, պահվածքն ու քաղաքականությունը, ինչը, հիշեցնենք, նախ հանգեցրեց Արցախի ճանաչմանը որպես Ադրբեջանի մաս` իր հետեւանքներով, պարզ է դառնում, որ ՀՀ-ում գործող քաղաքական ռեժիմը ոչ պակաս պատասխանատվություն է կրում Արցախում հայ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների համար։   

Վերջինս այդ ամբողջ շրջանում՝ 2020-2023թթ․, ոչինչ չի ձեռնարկել՝ Արցախի հայությանը պաշտպանելու համար, ինչը բխում է ՀՀ սահմանադրությունից եւ նրանց իսկ ընդունած կառավարության ծրագրերից, այլ իր անգործությամբ փաստացի նպաստել է էթնիկ զտումներին ու ցեղասպանությանը Լեռնային Ղարաբաղում։ Տպավորություն է, որ FreedomHouse-ն ավելի է շահագրգռված հայության դեմ տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման եւ դատապարտման համար, քան ՀՀ իշխանությունները։ Վերջիններս հավանաբար վախենում են, որ այդ հանցագործությունների հետաքննման եւ բացահայտման արդյունքում կպարզվի, որ գործող իշխանություններն իրենց անտարբերությամբ եւ ադրբեջանամետ դիրքորոշմամբ նպաստել են այդ հանցագործությունների պարտակմանը եւ փաստացի նպաստել դրանց իրականացմանը։

 

Ասա իրական, թե պատմական Հայաստանի քաղաքացին ես դու, ասեմ 2025-ի բյուջեն քեզ համար է, թե ոչ․ Արմեն Մանվելյան Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ» «Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ» Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ» «Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ» Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ» Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ» ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ» Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ» Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադրել է Գազայում «կոլեկտիվ ցեղասպանության» համար և պաշտպանել Իրանը «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. Զախարովա Զինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը․ Մհեր Ավետիսյան ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Այս իշխանությունն ընտրությունները կազմակերպում է վարչական ռեսուրսի չարաշահմամբ. Արամ Պետրոսյան Պարեկն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան սահմանը պահող զինվորը կամ ուսուցիչը Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում Ստեփանակերտում մաhացած հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել ՀՀ-ին Բանակում զոհ ունենք «Եվրասիա» ՀԿ-ն անցկացրեց «Չարենց և Գորկի. Գրական ճակատագրերը» պոեզիայի երեկոն Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը Դանակահարություն՝ Երևանում. փեսան դանակարահել է աներոջը Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ. ՀայաՔվե Ալիևը ցեղասպանություն է գործել բնիկ հայերի նկատմամբ, COP29-ի մասնակիցներ, ամաչում ենք ձեր լռությունից. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Վրաստանի վարչապետ ՔՊ-ն ձախողեց ռազմագերիների մասին հայտարարությունը Կոռուպցիա՝ փաշինյանական եղանակով Կրկնակի «մանդրաժ»՝ Փաշինյանի համար Բակուր Մելքոնյան. Հայաստանում բիզնեսը պետք է սերտորեն համագործակցի գիտության հետ «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին ՖՈՏՈ. Նոր լուսանկար` «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի պատվիրակ Լեոյից