Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը». Արշակ Կարապետյան

Օրերս «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը լիբանանյան հեղինակավոր «Ալ-Ահեդ» թերթի հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային հարցերին և Արցախյան հիմնահարցին: Արշակ Կարապետյանը կարծում է, որ մեր տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտները փոխկապակցված են: Իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը համարում է արհեստականորեն ստեղծված: «Այս կոնֆլիկտի նպատակներից մեկը ոչ միայն այս հողակտորն օկուպացնելն է, այլ ժողովրդին վերահսկելը, նրա հարստությունը, արժեքները և մշակույթը ոչնչացնելը: Սրա հիմնական պատճառը սեփական գոյությունն արդարացնելն է: Խոսքս Ադրբեջանի մասին է, չէ՞ որ մինչև 1918 թ.-ը նման պետություն գոյություն չի ունեցել»,-ասում է նա:

Անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշում՝ այն ունի պատմական խորը արմատներ և իրենից ներկայացնում է գաղափարախոսությունների և կրոնների առճակատում: «Արցախյան հողը ուղղակի հողակտոր չէ, որը Հայաստանի կառավարությունը հանձնեց և որին դավաճանեց: Հայաստանը ոչինչ չարեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց այն` հայտարարարելով, որ այդ հարցն իրեն չի վերաբերում: Մեկ տարի առաջ ստորագրվեցին ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը ճանաչող փաստաթղթեր, իսկ 1994 թ.-ի մայիսի 8-ին ադրբեջանցիները ստորագրեցին զինադադարի պայմանագիր։ Այդ համաձայնության մեջ նշված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է սկսել բանակցություններ և  ստորագրել խաղաղության պայմանագիր: Ավելի քան երեսուն տարի նրանք չէին ճանաչում Լեռնային Ղարաբաղը և սկսեցին ուժ կուտակել, որպեսզի  գերազանցեն Հայկական զինված ուժերին: 2015 թ.-ին աստիճանաբար սկսվեց Ադրբեջանի ռազմական գերազանցության գործընթացը, երբ նրանք հինգ միլիարդ դոլարի՝ զենքի մատակարարման պայմանագիր կնքեցին, զենք գնեցին Իսրայելից և այլ երկրներից, իսկ թուրքական սպաները սկսեցին մասնակցել ադրբեջանական զինված ուժերի կատարելագործմանը: Մինչև 2015 թ.-ը ուժերի գերազանցությունը Հայկական զինված ուժերի կողմում էր, և Հայաստանը կարող էր ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնել: Չնայած, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում էր մոտեցող վտանգը, նա չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք կամ էլ անկախ պետություն»,-նշում է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը:

Խոսելով այն մասին, որ 2023 թ.-ին Նիկոլ Փաշինյանը հայտարեց, որ «Արցախը ադրբեջանական տարածք է, և մենք այն չենք պաշտպանելու», ընդգծում է՝ այս հայտարարությունը Սահմանադրության խախտում է, քանի որ այնտեղ գրված է, որ հայկական պետությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն այս արարքի համար պատասխանատվություն են կրելու.  «Հայաստանի ներկայիս իշխանությունները, նրանց ամբողջ թիմը պատմության մեջ մնացին որպես հայրենիքին և իրենց ժողովրդին դավաճանած անձինք: Նրանք, անշուշտ, պատասխանատվության կենթարկվեն այս հանցագործությունների համար։ Ցավոք, գինը կվճարեն նրանց սերունդները: 21-րդ դարում 120 հազար մարդ վտարվել է իրենց տներից: Ղարաբաղում չմնաց բնաչության մեկ տոկոսն անգամ, միայն մատների վրա հաշված մարդիկ: Չեմ կարծում, թե մոտ ժամանակներս կստեղծվեն բարենպաստ պայմաններ մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար»:

Շեշտում է՝ այսօր աշխարհաքաղաքական տեսանկյունից բախվում են Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի շահերը: «Փաշինյանը հույսը դնում է ամերիկյան ուժերի միջամտության վրա, որպեսզի պաշտպանի իրեն, բայց ամերիկյան ուղիղ միջամտությունը աշխարհագրորեն անհնար է, քանի որ ամերիկյան օժանդակությունը պետք է անցնի Վրաստանի տարածքով, որը 2008 թ.-ին ներքաշվեց պատերազմի մեջ և չեմ կարծում, որ կցանկանա նույն սցենարի կրկնությունը: Եթե խոսքը միջանցք ապահովելու մասին է, այս հարցը կարելի է լուծել, սակայն դա ուղղակի ճանապարհ չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն: Այդ միջանցքի բացումը հիմք կտա աշխարհին մոռանալ Հայաստանի մասին: Հայաստանը գոյություն ունի իր աշխարհաքաղաքական ազդեցության և դիրքի շնորհիվ: Երբ գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղը, գոյություն ունեին խնդիրներ նրա շուրջը, երբ այն հանձնեցին, բոլոր խնդիրները տեղափոխվեցին Հայաստանի շուրջ: Կգոյատևի՞ Հայաստանն առանց Լեռնային Ղարաբաղի մեր պետության ներկայիս իշխանության օրոք, շատ մեծ հարց է»:

Սակայն Կարապետյանը վստահ է՝ հայերն անպայման կմնան տարածաշրջանում, նրանք անպայման կվերադառնան Լեռնային Ղարաբաղ: Համարում է, որ դա կլինի ինքնավար տարածք Հայաստանի կամ Ռուսաստանի պաշտպանության ներքո: Սակայն մտահոգություն ունի՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք պատերազմն ավելի արագ վրա կհասնի: «Ադրբեջանը կշարունակի առաջխաղացումը, նրանք պատմական հնարավորություն են ստացել և բաց չեն թողնի շանսը էլ ավելի շատ տարածքներ գրավելու: Նրանք իրավիճակը եռման կետի կհասցնեն: Հայ ժողովուրդը պատերազմող ժողովուրդ է, հավանական է, որ հայտնվեն դիմադրության օջախներ, ինչն էլ կհանգեցնի լայնածավալ պատերազմի Փաշինյանի իշխանության ներքո:

Այս պարագայում տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի: Իրանը չի կարողանա նեյտրալ դիրք գրավել: Իրանի ազգային շահերը կտուժեն, եթե Ադրբեջանն օկուպացնի «Զանգեզուրի միջանցքը»: Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի նման փոքր տարածքի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը»,-եզրափակում է Արշակ Կարապետյանը:

«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան