Ես ոչ մեկին չեմ խնդրում սիրել Ռուսաստանը, այլ խնդրում եմ սիրել սուվերեն Հայաստանը. Մհեր Ավետիսյան
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինձ ասում են, որ իմ հայացքները դեպի Ռուսաստան են ուղղված։
Այո, իսկ գիտե՞ք, թե ինչու՞։ Որովհետև խորապես ուսումնասիրել եմ և՜ Ամերիկայի, և՜ Ռուսաստանի և՜ Ֆրանսիայի պատմությունները (դեռ շարունակում եմ ուսումնասիրել ) և հանգել այն եզրահանգման, որ մեր շահերը համընկնում են Ռուսաստանի հետ...
Սուվերեն Հայաստանի բարձրագույն արժեքն ինձ էլ ավելի է ստիպում
սիրել Ռուսաստանը և ռուսական աշխարհը։
Բայց ես ոչ մեկին չեմ խնդրում սիրել Ռուսաստանը, այլ խնդրում եմ սիրել սուվերեն Հայաստանը: