Բացօթյա ապօրինի առևտուրը քաղաքում պետք է վերանա. ստուգայց՝ Մալաթիա-Սեբաստիայում
Տնտեսվարողներն ապրանքը ցուցադրելու համար հաճախ այն դնում են խանութի դիմաց՝ անանցանելի դարձնելով մայթերը:
Բացօթյա ապօրինի առևտուրը քաղաքում վերացնելու համար՝ Երևանի քաղաքապետարանը ամենօրյա ստուգայցերը շարունակում է:
Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում, բազմաթիվ զգուշացումներից հետո տնտեսվարողները տուգանվել են, ապրանքը՝ առգրավվել: