Այսօր՝ 14 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Այս խլուրդային վիճակը մեր տունը քանդում է, պետք է համարձակ ու խիզախ լինենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր իրականության մեջ մշտապես բարձրաձայնում ենք խնդիրների մասին, բայց ավելի հաճախ չենք մատնանշում այն ուղիները, որոնցով երկիրը պետք է դուրս գա մղձավանջից: Ո՞րը պետք է լինի մեր շոգեքարշը: Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանն ասում է՝ շոգեքարշը պետք է լինի ապագա Հայաստանի տեսլականը:

«Քննադատել կառավարությանը կարելի է և պետք է, հայհոյել չի կարելի: Տարիների ընթացքում հրապարակը լցվեց հայհոյանքով, որը փակեց ապագա Հայաստանի տեսլականի ուրվագիծն անգամ: Կոպիտ, կոշտ խոսքեր, հայհոյախառն արտահայտություններ երկուստեք են հնչում՝ և՛ կառավարությունից, և՛ կառավարությանն ուղղված: Սա անհանդուրժելի մի վիճակ է: Ի՞նչն է հատկապես ցավալի: Այս ընթացքում չխոսվեց, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել: Ոչ ոք այդ խիզախությունը չունեցավ և չասաց, թե ապագա Հայաստանում ինչ պետք է լինի ու ինչ չպետք է լինի: Հող հանձնելը քաղաքականություն չէ, ստրկությունը ազգային նպատակ չէ: Այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, մեր էության հետ կապ չունեցող օտարածին մի վիճակ է, որը մերժում ենք ազգովի: Բայց ինչո՞ւ չի կատարվում որևէ փոփոխություն: Ժողովուրդը կարկամած նայում է, թե ինչ է կատարվում հրապարակում: Ժողովուրդը չի ուզում միայն ներկա վարչակազմի քննադատությունը լսել, նույնիսկ հոգնել է: Երբ որևէ մեկը հանդես է գալիս քննադատությամբ, չեմ լսում նրան, որովհետև արդեն ամեն ինչ ասված է: Ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը:

Նա մշակութային ոլորտի օրինակն է բերում իբրև մի մարդ, որը կյանքում, ինչպես ինքն է նշում, ուրիշ ոչ մի գործով չի զբաղվել, բացառապես մշակութային գործունեություն է ծավալել: «Թերթ ենք տպագրել, ստեղծել ենք լավագույն մշակութային միությունը, որը չորրորդ տարին անընդմեջ Հայաստանում ճանաչվում է լավագույն ստեղծագործական միություն: Համահայկական գրողների միությունն այսօր ամենաակտիվ ու եռանդուն գործող կառույցն է: Միշտ ասել եմ, որ Հայաստանի մշակութային հիմնախնդիրները հնարավոր է լուծել մեկ ամսում: Կարող ենք մեկ ամսում լուծել, բայց 34 տարի է՝ դրանք չեն լուծվում: Ոչ մի անգամ որևէ մեկը չասաց՝ ինչպե՞ս ենք դա անելու: Սա է խնդիրը: Խնդիրների լուծման ուղիները պետք է նախանշվեն բոլոր բնագավառներում:

Մարդիկ, որոնք հրապարակներում խոսում են, պետք է ասեն, որ, օրինակ՝ ստեղծելու ենք մի երկիր, որտեղ կոռուպցիան ոչնչանալու է իսպառ, այն պարզ պատճառով, որ կոռուպցիան ունի մեկ աղբյուր՝ կառավարությունը: Եթե կառավարությունում հայտնվեն արդար մարդիկ, հասարակությունում կվերանա կոռուպցիան: Արդար մարդիկ ոչ մի զիջում չեն անի, կպատժեն մեղավորներին, բայց Հայաստանում հանցավոր մարդիկ «հարգանքի արժանի են» առ այսօր: Ուզում եմ ապագա Հայաստանի մասին խոսք լսել, բայց մարդիկ դրա մասին չեն խոսում: Ինչպե՞ս են զարգացնելու մեր տնտեսությունը: Կարող եմ մանրամասն ու ճշգրիտ ասել, թե ինչպես պետք է զարգացնել հայ մշակույթը: Եվ այսպես՝ մշակույթի ոլորտում մնալու են միայն առաջին դեմքերը, երկրորդական, երրորդական, տասնվեցերորդական դեմքերն անհետանալու են հայ մշակույթից, նրանք գործ չունեն հայ գրականության, երաժշտության և այլնի հետ»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերհիշում է Սոս Սարգսյանի՝ դեռ տարիներ առաջ արտահայտած միտքը: «Ասում էր՝ մեր մշակութային դաշտը լցվել է մոլախոտով, քաղհան անող է պետք: Իբր սիրում ենք Սոս Սարգսյանին: Իր պատգամը կատարեցի՞նք, ոչ: Այսօր հայ մշակութային դաշտը մոլախոտով լեցուն տարածք է, որտեղ կարող ես մեկ-երկու ծաղիկ գտնել: Եթե դաշտը մաքրում ենք, ստացվում է, որ Հայաստանն ունի ոչ թե ութ հազար գրող, ինչպես այսօր է, այլ ունի տասը գրող: Մի՞թե բարդ է այդ տասը գրողի համար ստեղծագործական լավ պայմաններ ստեղծել:Հայաստանն ունի հրաշալի գեղանկարիչներ, մի՞թե բարդ է տաղանդավոր մարդկանց առջև ճանապարհ բացել դեպի Եվրոպա, որ աշխարհը ճանաչի նրանց:

Խորհրդային Հայաստանում այդ սկզբունքն էր գործում: Վահագն Դավթյան, Համո Սահյան, Հրաչյա Հովհաննիսյան, Սերո Խանզադյան, Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Պարույր Սևակ, կարելի է անվերջ անուններ թվել, այս մարդիկ մշակութային հրաշալի քաղաքականության շնորհիվ դարձան հայ գրականության առաջին դեմքերը: 70-ական թվականներին էլ Հայաստանի գրողների միությունն ուներ 500 անդամ, բայց մշակույթի նախարարությունը նրանց բոլորին չէր կանգնեցնում ժողովրդի առաջ: Նույն քաղաքականությունն էր գիտության մեջ: 70-80-ական թթ. ունեինք հայագիտության փայլուն դեմքեր՝ Էդվարդ Աղայան, Էդվարդ Ջրբաշյան, Գևորգ Ջահուկյան, այլ ոլորտներում՝ Մխիթար Ջրբաշյան, Հրանտ Թամրազյան, Վիկտոր Համբարձումյան: Ասացի, թե ինչ փոփոխություններ եմ ուզում մշակույթի ոլորտում, մյուսներն էլ պետք է ասեն, թե ինչ փոփոխություններ են ուզում կատարել այլ ոլորտներում»,-ընդգծում է գրականագետը:

 

Վստահ է՝ այսօր պետք է բոլոր ոլորտների լավագույն կադրերին համախմբել, նրանք պետք է լինեն կառավարությունում, ոչ թե խնդրին չտիրապետող մարդիկ: «Լավագույնները պետք է ծրագրեր առաջադրեն և խոսեն այն մասին, թե ինչպես են խնդիրները լուծելու: Պետք է համարձակ ու խիզախ լինենք, Հայաստանում այս խլուրդային վիճակը մեր տունը քանդում է»: Փոփոխություններ են կատարվում կրթական համակարգում: «Հայոց պատմությունը» փոխարինվում է «Հայաստանի պատմությամբ», Հայ գրականության դպրոցական ծրագրերն են փոփոխվում, հայ հեղինակները փոխարինվում են արտասահմանյան հեղինակներով:

Կարծես ամեն ինչ արվում է երիտասարդների շրջանում պատմական հիշողությունը հետին պլան մղելու համար: «Արտասահմանը հարցեր ունի Հայաստանի հետ: Շատ երկրներ, ուժեր կան, որոնք ուզում են Հայաստանի վիթխարի ներուժը ոչնչացնել, Հայաստանը պահել վանդակի մեջ: Դա միայն Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը չէ, ճիշտ է, նրանք Հայաստանի առաջին թշնամիներն են: Աշխարհի նպատակը սա է, իսկ ո՞րն է մեր նպատակը, առաջ քաշենք մեր նպատակը և այն իրականություն դարձնենք: Մեղադրել ժողովրդին անտարբերության մեջ չի կարելի, այդ նույն ժողովուրդն է, որ հազարավոր զոհերի գնով պահեց իր երկիրը: Որևէ քաղաքական գործիչ երկի՞ր է պահել, ամբողջ օրը հեռուստացույցով խոսում են քաղաքական շատախոսները: Գիտեմ մեկ ճշմարտություն. հայրենասիրությունը հայրենի հողն է, ով հող է տալիս, նա հայրենասեր չէ, ով հիմնավորում է, որ պետք է Արցախը հանձնենք, որ խաղաղ ապրենք, նա հայրենասեր չէ: Սա է հստակ գաղափարը, մեկ ճշմարտության հավատավոր լինենք: Ոչ թե մեղադրենք ժողովրդին, այլ կարողանանք լինել լավ հովիվ ժողովրդի համար: Այդ հովիվն է, որ չկա: Մեզ լավ հովիվ է պետք, քաղաքական դեմք, որ առաջնորդի, դա լինելու պարագայում ժողովուրդը կանի այն, ինչը հիմնավոր կներկայացնեն:

Ինչո՞ւ ժողովուրդը պետք է ձայն տա կամ հետևի մեկին, ով չի ասում, թե ինչպիսին է պատկերացնում վաղվա Հայաստանը, չի ասում, թե վաղն ինչ է անելու: Քաղաքական գործիչները, կուսակցությունները պետք է հասկանան, որ պետք է գործ անել ժողովրդի համար, օգուտ տալ նրան, բայց իրենք խոսողներ են: Ի՞նչ եք կարծում՝ ժողովուրդը կլսի՞ միայն խոսողներին: Երբեք: Ինձ զայրացնում է նաև այն, որ փոխանակ խոսեն այսօրվա վիճակի մասին, խոսում են անցյալի մասին: Այսօր ունենք կոնկրետ իրավիճակ, որն ունի կոնկրետ պատասխանատու: Գիտենք, թե ինչ պատճառով այս աղետը եկավ մեր գլխին, հիմա պետք է շտկենք: Հետ դառնալու և քննադատելու իմաստը չեմ տեսնում»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ» Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ» «Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ» Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ» Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ» ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ» Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ» Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին FAF-ը կոչ է անում չբոյկոտել հավաքականի առաջիկա խաղը Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է Հայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրում ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադրել է Գազայում «կոլեկտիվ ցեղասպանության» համար և պաշտպանել Իրանը «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. Զախարովա Զինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը․ Մհեր Ավետիսյան ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Այս իշխանությունն ընտրությունները կազմակերպում է վարչական ռեսուրսի չարաշահմամբ. Արամ Պետրոսյան Պարեկն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան սահմանը պահող զինվորը կամ ուսուցիչը Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում Ստեփանակերտում մաhացած հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել ՀՀ-ին Բանակում զոհ ունենք «Եվրասիա» ՀԿ-ն անցկացրեց «Չարենց և Գորկի. Գրական ճակատագրերը» պոեզիայի երեկոն Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը Դանակահարություն՝ Երևանում. փեսան դանակարահել է աներոջը Հայաստանը կրկին մեղադրվել է Արցախի՝ 30 տարվա «օկուպացիայի» ու հանքերը շահագործելու մեջ. ՀայաՔվե Ալիևը ցեղասպանություն է գործել բնիկ հայերի նկատմամբ, COP29-ի մասնակիցներ, ամաչում ենք ձեր լռությունից. Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Վրաստանի վարչապետ ՔՊ-ն ձախողեց ռազմագերիների մասին հայտարարությունը Կոռուպցիա՝ փաշինյանական եղանակով Կրկնակի «մանդրաժ»՝ Փաշինյանի համար Բակուր Մելքոնյան. Հայաստանում բիզնեսը պետք է սերտորեն համագործակցի գիտության հետ «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին ՖՈՏՈ. Նոր լուսանկար` «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի պատվիրակ Լեոյից Հնդկաստանը նոր ռեկորդ է սահմանել արևային վահանակների ներդրման առումով Երևանը և Բաքուն դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը. Ալիևի օգնական