Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմն այդքան շատ անհանգստացած Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանն Արևմուտքի հետ որոշակի փոխգործակցություն է սկսել, որը դեռևս սաղմնային վիճակում է, բայց Ադրբեջանն ու Թուրքիան արդեն անհանգստություն են հայտնում, թե Հայաստանին զինում են ու օգնում են ոտքի կանգնել։ Ու այդ անհանգստությունը հնչում է ամենաբարձր մակարդակով։ Իսկ թուրքական ու ադրբեջանական վերլուծական դաշտում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ակտիվությունը Հայաստանին աջակցելու ուղղությամբ գնահատվում է այն համատեքստում, թե այն ավելի շատ ուղղված է Թուրքիայի հզորացման դեմ։ Դա նույնիսկ բնական ու հասկանալի է, քանի որ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Թուրքիան ավելի շատ հզորանա ու ծավալվի. ի վերջո, այդ երկիրն արդեն իսկ խնդիրներ է ստեղծում արևմտյան երկրների համար։ Օրինակ՝ Թուրքիան պարբերաբար ներխուժմամբ է սպառնում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին ու ոչ միայն օկուպացված է պահում Կիպրոսի մի հատվածը, այլև յուրաքանչյուր առիթ օգտագործում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանն իր աջակցությունը ցուցաբերելու հարցում։

Ու պատահական չէ, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ակտիվորեն աջակցում են Հունաստանին ու Կիպրոսին, համատեղ զորավարժություններ են կազմակերպում ու նորագույն զինատեսակներ են տրամադրում իրենց հույն գործընկերներին։ Միայն նման քայլերից հետո է, որ Թուրքիան ստիպված է լինում զսպվածություն ցուցաբերել։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան խնդիրներ է ստեղծում նաև Իրաքի ու Սիրիայի ուղղությամբ, անընդհատ այդ երկրների տարածք է ներխուժում, քրդերի վրա է հարձակվում։ Ու այս ուղղությամբ ևս ԱՄՆ-ը աջակցում է քրդերին, զինում ու վարժանքներ է կազմակերպում քրդական զինված ջոկատների համար։ Պետք է նկատի ունենալ, որ Վաշինգտոնում հաշվի են առնում նաև այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան իսլամական աշխարհի առաջատարը դառնալու մտադրություն ունի և ոչ բարեկամական կեցվածք է ցուցաբերում իրենց դաշնակից Իսրայելի նկատմամբ։ Թուրքական ակտիվության մյուս ուղղությունն արդեն Հարավային Կովկասն է։ Թուրքիային հաջողվել է Ադրբեջանում իր ոտքն ամրացնել, իսկ Վրաստանում թուրքական կապիտալն էական դերակատարություն ունի։ Թերևս միայն Հայաստանն է խոչընդոտում, որ ամբողջ Հարավային Կովկասը հայտնվի թուրքական ազդեցության գոտում։

Իսկ Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխությունը ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել Արևմուտքի համար, քանի որ պանթուրքական ծրագրերի իրականացման արդյունքում Թուրքիան կարող է պոկվել արևմտյան ուղեծրից, ծավալվել դեպի Արևելք ու իր պայմանները թելադրել Արևմուտքին այն դեպքում, երբ մի ժամանակ համարվում էր Արևմուտքի կցորդը։ Հասկանալի է, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը փորձում են Հարավային Կովկասում որոշակի բալանս ապահովել։ Ու հետաքրքրական է, որ ադրբեջանական վերլուծական շրջանակներում տարակուսող կարծիքներ են հնչում, թե Արևմուտքի հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի քաղաքականության դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը կոշտ չի արձագանքում ու, օրինակ՝ գազի մատակարարումը չի դադարեցնում, կապիտալը դուրս չի հանում և այլ կտրուկ քայլերի դիմում։ Խնդիրն այն է, որ Արևմուտքում շատ լավ են պատկերացնում, որ Հայաստանի դեպքում ուղղակի ի վիճակի չեն Ռուսաստանին փոխարինել, բազմաթիվ են այն ուղղությունները, որտեղ Ռուսաստանը գերակա դիրքեր ունի։

Վերցնենք, օրինակ՝ էներգետիկ ոլորտը, Եվրոպան մինչ այժմ կրում է ռուսական համեմատաբար էժան գազից հրաժարվելու կորուստները, ուր մնաց, որ կարողանա Հայաստանի գազի մատակարարումների հարցը լուծել այն դեպքում, երբ ռուսական գազը բավական էժան գնով է Հայաստանին մատակարարվում։ Փոխարենը Արևմուտքից կարող են առաջարկել փոքր հզորությամբ ատոմակայան կառուցել, ու ամերիկացի գործընկերների հետ նման քնարկումներ են ընթանում, բայց դա էլ չի լուծի Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը։ Չհաշված այն հանգամանքը, որ Հայաստանի առևտրաշրջանառության մի ահռելի հատվածը հենց ՌԴ-ի հետ է, իսկ դրա համար նպաստավոր պայմաններ է ստեղծել ԵԱՏՄ-ի ընդհանուր հարթակը։ Եթե Հայաստանը կարմիր գծեր չհատի, ինչ-որ առումով նաև Ռուսաստանին է ձեռնտու, որ Արևմուտքը որոշ չափով համագործակցի Հայաստանի հետ, մանավանդ, երբ ռուսական տնտեսությունը արևմտյան պատժամիջոցների ճնշման տակ է, իսկ Հայաստանի հետ փոխգործակցությունը կամ ռուսական կապիտալի՝ Հայաստան տեղափոխվելը որոշակիորեն կարող է մեղմացնել իրավիճակը։

Մյուս կողմից էլ՝ հիմա Ռուսաստանն Ուկրաինայով է զբաղված ու ի վիճակի չէ մեծ ռեսուրսներ կենտրոնացնել Հարավային Կովկասի ուղղությամբ, իսկ երբ Թուրքիան սկսի այս ուղղությամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել, ապա Ռուսաստանը կարող է ի վիճակի չլինի կանգնեցնել այդ երկրին, մանավանդ երբ Բաքվից դեպի Հայաստան ներխուժման պլաններ են գծագրվում։ Ինչպես ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, ապա մի օր էլ բացառված չէ, որ ռուսները Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշման տակ և Հայաստանի ներկայիս իշխանությունների համաձայնությամբ դուրս գան նաև Հայաստանից։ Ուստի ինչ-որ առումով Ռուսաստանին ձեռնտու է, որ Արևմուտքը բալանս ապահովի ու տարածաշրջանը հեռու պահի ապակայունացումից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․ ի՞նչ է հայտնի Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (ինֆոգրաֆիկա) Մեր կյանքում լավ բաներ էլ կան, բայց դրանք կապված չեն այս իշխանության հետ․ Ավետիք Չալաբյան Հնդկաստանում արևային վահանակների տեղադրումը ռեկորդային է եղել Արդարության և հայրենասիրության ընկալումը պետք է սերմանել հենց դպրոցից․ Մհեր Ավետիսյան Ինչու պետք չէ սպասել Փրկիչ, այլ մեր վաղվա օրը կերտել ամենօրյա հետևողական աշխատանքով․ Ավետիք Չալաբյան Ի հակադրություն այս վարչախմբի պարտվողական օրակարգի` Հայաստանն ունի հստակ այլընտրանք. «Հայաքվե» Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան Բաքվի համաժողովն անցկացվում է այս վարչախմբի ջանքերով․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի