Այսօր՝ 23 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո)

Sevan Startup Summit-ը ամենամյա վրանային բիզնես ֆորումը կրկին իր շուրջ է համախմբել նորարար ստարտափների, ձեռներեցների, ներդրողների և մենթորների ամբողջ աշխարհից:

Team Telecom Armenia-ն դարձել է այս միջոցառման տեխնոլոգիական գործընկերը՝ նպատակ ունենալով ոգեշնչելու երիտասարդ տաղանդներին և ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց:

 

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ելույթ ունեցավ «էլեկտրոմոբիլների ապագան Հայաստանում. ինչպես պետք է փոխել ենթակառուցվածքները» թեմայով։ Նա ներկայացրեց ընկերության նոր՝ Team Energy պրոդուկտը, որը կարելի է ասել՝ մեծ ընկերության ներսում դարձել է «ստարտափ»։

«Էլեկտրամոբիլների ապագան Հայաստանում կախված է ոչ միայն տեխնոլոգիաներից, այլև մեր պատրաստակամությունից՝ փոխելու ենթակառուցվածքները և մտածելակերպը: Team Energy-ի միջոցով մենք ձգտում ենք ստեղծել մի էկոհամակարգ, որտեղ էլեկտրամոբիլների օգտագործումը դառնում է ոչ միայն հնարավոր, այլև գերադասելի: Մեր նպատակն է ոչ միայն հեշտացնել էլեկտրամոբիլների օգտագործումը, այլև ձևավորել կայուն զարգացման մշակույթ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Սևանյան այս ֆորումը լուրջ դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում։ Այն վերջերս ձեռք է բերել միջազգային համբավ և անցկացվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում՝ Սիսայդ Ստարտափ Սամմիթ անվան ներքո։ Այս տարի Սամմիթի շրջանակում անցկացվեց Sevan EV Rally 2024–ը, որի մասնակից էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորումն իրականացվում էր հատուկ ավտովազքի համար տեղադրված Team Energy արագ լիցքավորման կայաններում։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել Սևանի էկոմիջավայրի վրա և խթանել էլեկտրամեքենաների տարածումը:

Sevan Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանի խոսքով՝ նոր միջոցառումների անցկացմամբ իրենք փորձում են Սամմիթն ավելի ներառական դարձնել և նոր ինդուստրիաներ ներգրավել։ «Արդեն մի քանի տարի է, ինչ Team-ն աջակցում է մեզ և բավականին լուրջ ենթակառուցվածք ենք ստեղծել երկու տարվա ընթացքում՝ ապահովելով Wi-Fi ծածկույթ այս հսկայական տարածքում»,-ասում է նա։

Նշենք, որ Team Energy լիցքավորման 64 կայանների տեղակայված են Հայաստանի ողջ տարածքում։ Հավելվածն օգտագործում է օրական շուրջ 1000 մարդ, իսկ վերջին վեց ամսվա ընթացքում կրկնապատկվել է բաժանորդների կողմից կՎտ-ների օգտագործումը։  Լիցքավորման կայաններն ապահովում են մինչև 160 կՎտ հզորություն և նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար: Team Energy հավելվածի միջոցով հնարավոր է գտնել մոտակա լիցքավորման կետերը, կատարել լիցքավորում և վճարել կցված քարտի միջոցով, իսկ եթե Team Telecom Armenia-ի բաժանորդ եք` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։ Հավելվածը հասանելի է App Store-ում և Play Market-ում:

26 (1).jpg (54 KB)

26 (2).jpg (182 KB)

28 (1).jpg (160 KB)

28 (2).jpg (140 KB)

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը ԶՊՄԿ-ն տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո Էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan