Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին հայտարարել է, որ Փարիզը ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում։ Այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ կից հրապարակելով Տաթևի վանական համալիրի նկարը։
«Տաթևի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից է և նշանավորում է երկրի ինքնությունը:
Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում», -գրել է Դըկոտինյին։