ԱՄՆ–ի հայտարարությունները, թե իբր Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են. Զախարովա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«ԱՄՆ–ի հայտարարություններն այն մասին, թե իբր Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Ջեյմս Օ՛Բրայենի մերկապարանոց հավաստիացումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ճարտարագիտության հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականություն», որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականում տեղի ունեցողի հետ։
Դարերի ընթացքում ձևավորված կապերը մեր երկրների միջև կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անդադար ենթարկում է Արևմուտքը։ Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- ասել է Զախարովան։