Սիրիայում ԱՄՆ-ի ռազմակայանը հարձակման է ենթարկվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի Դեյր էզ Զորի նահանգում Կոնիկո գազի հանքավայրի մերձակայքում գտնվող ԱՄՆ-ի ռազմակայանը ենթարկվել է հարձակման, բայց արկերը չեն խոցել բուն օբյեկտը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ ամերիկացի պաշտոնյաներին հղումով։
Նախնական տվյալներոց՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան։
Ավելի վաղ անվտանգության մարմիններում Reuters-ի աղբյուրը հայտնել էր, որ Դեյր էզ Զորի նահանգում ԱՄՆ-ի ռազմակայանի ուղղությամբ արձակվել է վեց արկ, որոնք բոլորն ընկել են օբյեկտի անմիջական մերձակայքում։ Նշվում է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարձակմանը պատասխանել է հրետանային կրակով։
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ հարձակումից հետո Դեյր էզ Զորի երկնքում ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացրել։
Պենտագոնը օգոստոսի 13-ին հայտնել է, որ անցյալ շաբաթ Սիրիայում ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ամերիկացի 8 զինծառայող։
Ըստ ԱՄՆ-ի՝ Սիրիայում է գտնվում 900 ամերիկացի զինծառայող, իսկ հարևան Իրաքում՝ 2500, որոնք խորհրդատվություն և աջակցություն են տրամադրում տեղի ուժերին՝ կանխելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացումը։ ԻՊ-ն երկու երկրներում 2014 թվականին բավական մեծ տարածքներ էր գրավել, սակայն հետագայում դուրս էր մղվել։