Իրական մարզասերը տեսնում և գնահատում է ՀԱՕԿ-ի և նախագահ Գագիկ Ծառուկյանի դերն ու տեղն այն ամենում, ինչ ունենք այսօր
Ժաննա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին տասնամյակում հայկական սպորտի ունեցած ձեռքբերումները Հայաստանի պատմության թերևս քիչ լուսավոր էջերից են եղել: Ի շնորհիվ դժվար աշխատանքի հաջողությունները դարձել են ավանդույթ ինչը մի կողմից էլ ավելի մեծ ակնկալիքներ է ձևավորել, իսկ մյուս կողմից իհարկե հաջողության դափնիները սեփականաշնորհելու մոլեգին գայթակղություն:
2024թ Փարիզի օլիմպիական խաղերը դեռ չմեկնարկած իշխանական լրատվականներից մեկում ` Civic.am-ում հոդված էր գրվել, որտեղ բառացի ասվում էր. «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես կապ չունի վերջին տարիներին մարզաշխարհի զարգացումների ու ձեռքբերումների հետ:Պետությունը մարզասրահներ ու մարզադպրոցներ է կառուցում,մրցաշարեր է անցկացնում, ֆինանսական մեծ աջակցություն է տրամադրում Հայաստանում սպորտի զարգացման համար ու չգիտես որտեղից հայտնվում է Ծառուկյանը ու որոշում է իրեն վերագրել պետության ձեռքբերումները…» :

Այժմ երբ օլիմպիական խաղերը ավարտված են, և իրականությունը սպասվածից տարբեր է, քանզի ականատես եղանք թե՛ սպորտային անհաջողության, և թե՛ մրցավարական անարդար վերաբերմունքի, վերընթերցելով այդ հոդվածը կրկին համոզվում ենք. «Հաղթանակները բազմաթիվ հայրեր ունեն, իսկ պարտությունները որբ են» թևավոր խոսքի ճշմարտացիությունը:
Այս օրերին տարբեր մունետիկներ, լծվել են սևացնելու այն ահռելի աշխատանքը, որն արել և անում են մարզական աշխարհում՝ մարզիկները, ֆեդերացիաները և իհարկե ՀԱՕԿ-ը՝ Գ. Ծառուկյանի գլախավորությամբ:, Այս մունետիկները լուռ էին, երբ գրում էին, որ ՀԱՕԿ-ն ու Ծառուկյանը ոչինչ չեն արել հայկական սպորտի համար, չգտնվեց ներկա «սպորտասերներից» և գեթ մեկը, որ ասեր հո դուք դդում չե՞ք, սուտն էլ պիտի չափ ունենա։
Իսկ այսօր ակտիվ են, հիշել են հայրենի սպորտի մասին, քանզի գտնվել է պատվեր տվողը:
Պարզվում է որոշ «չբավարարվածներ» իրենց մարզական կառավարման տարիների բացթողումներն ու թալանը փորձում են մոռացության տալ այլոց քննադատելով՝ հաշվի չառնելով, որ փաստերն ու պատմությունը ավելի զորեղ են, քանի իրենց երկու կոպեկանոց մունետիկների վայրահաչոցները։
Նման էժան վարքագիծը նորություն չէ, առավելևս երբ հասկանալի է, թե մունետիկների ետևից ում ընչաքաղց և ծպտյալ ականջներն են երևում, բայց ինչպես կասեր դաականը «սիրուն չի», ավելին՝ բոլորը գիտեն ծպտյալների տենչավառ և անվերջ թալանի ձգտման մասին։
Ինչպես ասում են, «իշտայիդ քացախ» կամ «չքնես և այդ երազը չտեսնես», իրական մարզասերը տեսնում և գնահատում է մեր մարզիկների, մարզիչների, ՀԱՕԿ-ի և նախագահ Գագիկ Ծառուկյանի դերն ու տեղը այն ամենում ինչ ունենք մենք այսօր, և դեռ ինչպիսի սպորտային մեծ հաղթանակներ պիտի ունենանք «ձեր նման ընչախաղցներին ի հակառակ»։